Ապրիր՝ քանի ապրել ես ուզում... Հոգնել ես, կանգնիր ու շունչ առ... Ընկար՝ բռնիր ընկերոջդ ձեռքը... Իսկ եթե չկա ընկեր՝ աղոթիր... Ինչ որ բան են խնդրում՝ տուր, մի մտածիր... Չեն գնահատի՝ մի նեղվի... Փակել են դռներ քո առջև՝ մի վերադարձիր...Ուզում են քեզ սովորեցնել՝ սովորիր... Շտապում են դավաճանել՝ մի տրվիր, դավաճանել են՝ ներումով պատժիր... Հոգին են բացել՝ դու էլ բացիր, բայց մինչև վերջին կաթիլը մի տուր... Ապրիր՝ քանի ապրել ես ուզում... իսկ Աստված ամեն ինչ տեսնում է այստեղ և վերևում...
«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...
Եկեղեցին Հայկական Եկեղեցին Հայկական, ծննդավայրն է հոգւոյս, Ինչպես քարայր մ’ընդարձակ, պարզ ու խորհուրդ, մութ ու լոյս, Իր գաւիթովն հիւրընկալ, իր լայն բեմով, ու հեռուն, Կանգնած իր լուռ խորհանով, որ կարծես նաւ մ’է ծըփուն… Եկեղեցին Հայկական, ես աչքըս գոց կը տեսնեմ, Ու կը շնչեմ, կը լսեմ՝ իր Յիսուսով մանկադէմ, Իր սեղանէն մխացող, գուլայ – գուլայ խունկերով, Եւ իր պատերը ցնցող աղօթքներով ալեխռով… Եկեղեցին Հայկական բարձըր բե՛րդն է հաւատքին Իմ պապերուս` որ հողէն զայն քար առ ար հանեցին Եւ երկինքէն իջուցին զայն ցօղ առ ցօղ , ամպ առ ամպ Ու թաղուեցան անոր մէջ հանդարտութեամբ, հեզութեամբ… Եկեղեցին Հայկական մեծ վարագոյր մ’ը բանուած, Որուն ետեւ, սըկիհին մէջ, կ’իջնէ ի՛նքը Աստուած, Որուն առջեւ՝ գլխահարկ կու գայ իմ ազգըս ամբողջ Հաղորուիլ անցեալին հաց ու գինւով կենսառողջ: Եկեղեցին Հայկական՝ ծովուն դիմաց ալեկոծ Նաւահանգիստ մ’է խաղաղ, ցուրտ գիշերին՝ հուր ու բոց, Ու տռփակէզ ցերեկին անտառ մըն է ստուերոտ՝ Ուր շուշաններ կը ծաղկին Շարականի գետին մօտ: Եկեղեցին Հայկական մէն մի քարին տակ գետնի Դէպի երկինք բարձրացող գաղտ
Комментарии
Отправить комментарий