Սկզբում երջանիկ եղի՛ր ինքդ...
Մի անգամ ճանապարհով անցնում էր իմաստունը՝ հիացած աշխարհի գեղեցկությամբ և վայելելով կյանքի բերկրանքը: Հանկարծ նկատեց մի դժբախտ մարդու՝ հսկայական բեռների ծանրությունից մեջքը ծռված:
- Ինչո՞ւ ես քեզ այդպես տանջում, – հարցրեց իմաստունը:
- Ես տառապում եմ իմ երեխաների և թոռների երջանկության համար, – պատասխանեց մարդը, – իմ նախապապն ամբողջ կյանքը տառապել է պապիս երջանկության համար, պապս տառապել է հորս երջանկության համար, հայրս տառապել է իմ երջանկության համար, հիմա էլ ես եմ ամբողջ կյանքս տառապելու իմ երեխաների և թոռների երջանկության համար:
- Իսկ քո ընտանիքում ինչ-որ մեկը երբևէ երջանիկ եղե՞լ է, – հարցրեց իմաստունը:
- Դեռ ոչ.. բայց իմ երեխաներն ու թոռները անպայման կլինե՛ն, – պատասխանեց դժբախտ մարդը:
- Անգրագետը չի կարող սովորեցնել կարդալ, իսկ խլուրդը արծիվ չի դաստիարակում, -ասաց իմաստունը, – սովորիր սկզբում ինքդ երջանիկ լինել, այդ ժամանակ կհասկանաս նաև, թե ինչպես երջանիկ դարձնել քո երեխաներին և թոռներին:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...