Շնորհավոր Աշխատանքի օրը՝ Մայիսի 1-ը: Պատմականորեն համաշխարհային նշանակություն ստացած այս տոնը կոչված է փառաբանելու աշխատանքն ու աշխատավորին, պաշտպանելու աշխատավորների իրավունքները: Այս տոնը ծագել է 19-րդ դարի վերջին՝ շնորհիվ աշխատանքային շարժման:1886 թվականի մայիսի 1-ին Կանադայում և ԱՄՆ-ում աշխատավորների կողմից կազմակերպված ցույցեր տեղի ունեցան: Նրանք պահանջում էին աշխատանքային օրը դարձնել ութ ժամ: Աշխատավորների գործադուլը և դրան ուղեկցող ցույցն ավարտվեցին ոստիկանության հետ արյունահեղ բախումներով: Այդ ժամանակից ի վեր մայիսի 1-ը նշվում է որպես Աշխատավորների միջազգային օր: Մհեր Աբեղյան 1909-1994 թթ Խաղող չորացնելը (1944) թուղթ, գուաշ 43x53 սմ Տեղագրություն: ՀԱՊ
Сообщения
Сообщения за апрель, 2021
Beautiful Relaxing Music, Peaceful Instrumental Music, with Guitar "Sere...
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Հովհաննես Գրիգորյան ՀԱՅԱՍՏԱՆ Սա իմ երկիրն է- չափերով այնպիսին- որ կարող եմ վերցնել հետս, թե մի հեռու տեղ գնամ: Փոքրիկ՝ ինչպես ծերացած մայր, Փոքրիկ՝ ինչպես նորածին զավակ իսկ քարտեզի վրա ընդամենը արցունքի մի կաթիլ… Սա իմ երկիրն է – չափերով այնպիսին, որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ, որ չկորցնեմ հանկարծ…
Վահագն Դավթյան, «Բարի հսկան» գրքից
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Beautiful Relaxing Hymns, Peaceful Instrumental Music, "Quiet Spring Mor...
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Հայոց ցեղասպանության — Պարույր Սևակ – ՂՈՂԱՆՋ ՆԱԽՃԻՐԻ (հատված Անլռելի զանգակատուն պոեմից Ծնկածաղկի պես Մեզ էլ չաջողվեց ոչ միայն նորից Շտկել վեցդարյա ցողունը մեր կոր, Այլ բարբարոսի նույն դաժան ձեռքով Ցողունն այս անգամ արմատից հատվեց. Հայկական հարցից Թուրքիան ազատվեց Հայաստան երկրում հայ չթողնելու մի ահեղ ելքով, Որ ոչ լսված էր, ոչ էլ տեսնըված Մարդկային ցեղի երբևէ կրած անպատվության մեջ Եվ մինչև անգամ իրենց` թուրքերի Արյունով հունցված սև պատմության մեջ: Մի ո՜ղջ ժողուուրդ մեկ-մեկ թրատել, Մի ամբո՜ղջ անտառ արմատից հատել… Եվ կույսեր, որոնց ծոցի մեջ լուսե Լուսնի լույսն անգամ ծածուկ չէր հոսել, Որ երկչոտ էին ինչպես եղջերուն, Որ աննյութ էին ասես հորինված Մի հովվերգական վեպի էջերում. Աղջիկներ, Որոնք անպարկեշտ բառից ու շոյիչ խոսքից Երկնքի նման բռնկվում էին շիկնանքով ոսկի. Ամոթխա՛ծ, մաքո՛ւր, լուսավո՛ր կույսեր, Որ ֆրանսերեն անգիր գիտեին Լամարթին, Վիյոն, Ալֆրեդ դը Մյուսե Եվ անգլերեն Խենթ Օֆելյայի տրտում երգն էին արցունքով ջրում,- Օֆելյայի պես այժմ ցնորված՝ Խելագարվածի իրենց ճիչերում Դարձյա՜լ մոռան...
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
ԵՌԱՁԱՅՆ ՊԱՏԱՐԱԳ-Պ. ՍԵՎԱԿ ՈՂԲԱՄ ՄԵՌԵԼՈՑ-Հատված Այս լեռնակղզում լեռնաքարե՞րն են շատ, թե՞ կերպաձևված շիրմաքարերը: Եվ ծառե՞րն են շատ այս լեռնակղզում, թե՞ վեր ծառացած սուրբ խաչքարերը: Եվ ավելի շատ անտա՞ռ է հատվել, թե՞ անսուրբ ձեռքով խաչքար է ջարդվել դարեր ալեծեծ այս լեռնակղզում... Սակայն ես այսօր և ամենայն օր մշտական վշտով նրա՛նց եմ ողբում, ովքեր չունեցան շիրմաքար-շիրիմ, ինչպես՝ չունեցան պատանք-պատարագ... -Ողբամ մեռելո՛ց, անթա՛ղ մեռելոց: Մե՛կ չէին նրանք և ո՛չ էլ երկու: Նրանք՝ բյո՜ւրք-բյուրո՛ց, նրանք՝ ա՛զգք-ազի՜նք, և չվախճանվեց նրանցից ոչ ոք իր անկողնու մեջ մահով բնական, ո՛չ մանուկ, ո՛չ ծեր, ո՛չ կին, և ո՛չ այր... Չմեռա՜ն նրանք, այլ սպանվեցի՛ն՝ լեգեոն առ լեգեոն, փաղանգ առ փաղանգ: Չմեռա՜ն նրանք, այլ սպանվեցի՜ն՝ ո՛չ գոտեմարտում, ո՛չ խրամատում, այլ իրենց տանը, այգում և արտում, իրենց սրտի պես լեցուն ցորենի հորերում իրենց, իրենց հոգու չափ խոր-խորհրդալի ձորերում իրենց,- մահապարտվեցին հազա՜ր ձևերով, ամենքն՝ անխնա, ամենքն՝ անխտիր... -Ողբամ մեռելո՛ց, բյո՜ւրք-բյուրո՜ց ողբամ: Ես ի՜նչ իմանամ, և այդ...
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
ԱՀԱՎՈՐ ԲԱՆ ՄԸ ԱՅՆՏԵՂ... Ահավոր բան մը այնտեղ կը կատարուի մութին մէջ... ԴըԺոխային այս տըռամն ի՞նչպէս կրնայ պատմըւիլ... Ազգ մը ամբողջ, խորհեցէ՛ք, երէկ կ՛ապրէր, կ՛ոգորէր, Միտքը լոյսին կը բանար եւ տակաւ սիրտն ալ յոյսին, Կը բարձրանար ճահիճէն ուր խըրած էր ատենօք, Թեւերն արդէն կը թօթուէր, ինքզինք արդէն եթերին, Ամպերուն մէջ կը կարծէր... եւ ահա՛ ճիշտ այդ պահուն Ոսոխ աստուած մը անշուշտ՝ որ դարանած կը դիտէր՝ Անոր վըրայ արձակեց ամբողջ չարիքն աշխարհի, Ոտքի հանեց բովանդակ Հըրէշութիւնը ի քուն ՝ Մեծ օձերու, վագրերու, շաքալներու դէմքերով, Փաթթըւեցաւ ոտքերուն, խածատեց կուրծքն ու հասաւ Անոր վիզին, աչքերուն, եւ իր Ժանիքը մըխեց Ճիշտ ուղեղին մէջ անոր ՝ զոր արիւնին հետ ահա՛ Ան կը լըզէ հեշտագին, ան կը ծըծէ՜ ըզգըլխած... Ահաւոր բան մը այնտեղ կը կատարուի մութին մէջ. Կ՛սպաննեն ազգ մը այնտեղ որ կեանք ունէր եւ շընորհ, Ունէր հանճարն ապրելու, նորոգելու ալ ինքզինք, Գեղեցկացած էր տակաւ ու թարմացած, ա՛հ ո՜րքան, Եւ այդ ազգը մերինն էր, եւ կ՛սպաննե՜ն զայն հիմա, Զայն կ՛սպաննեն... Օգնութի՛ւն, ա՜հ, օգնութի՜ւն, օգնութի՜ւ...
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Տառապանք-Մուշեղ Իշխան Ցնորք է գուցէ մեր շուրջ ամէն բան, Աչքերը մարդուն՝ խաբկանքի պաստառ, Անցքերն աշխարհի՝ լոկ շարժանկար, Ցնորք է գուցէ մեր շուրջ ամէն բան: Կսկիծն է կեանքին միայն իրական, Տառապանքը խոր ու բազմախորհուրդ, Ամէն սրտի մէջ եռացող սնունդ, Կսկիծն է կեանքին միայն իրական: Յուշ է երազի՝ պահը խնդութեան, Յոյսի արձագանք՝ ծափ ու ցնծութիւն, Լուսնկայի ցոլք՝ ժպիտը մարդուն, Յուշ է երազի՝ պահը խնդութեան: Արցունքն է կեանքին միայն իրական, Ամէն ժամ քամուող հիւթը այս հողին, Մեր արբեցութեան հրաշէկ գինին, Արցունքն է կեանքին միայն իրական: *** Եթէ Կամենաս Եթէ կամենաս, եթէ հաւատաս` Գալիքը լոյս է, Եւ մինչեւ անգամ մահը վաղահաս Յարութեան յոյս է… Ես գուցէ իյնամ երազի ճամբան, Ինձ համար ուշ է. Բայց դուն կը տեսնես պայծառ ապագան, Որ այսօր յուշ է… Եթէ ականջ տաս հայոց լեռներուն` Սիրտը ժիր զանգ է. Եւ մինչեւ անգամ օտար տեղ ու տուն Հայրենի վանք է…
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
ԱՐՏԵՐԸ ՆԵՐԿՎԵՑԻՆ ԱՐՅՈՒՆՈՎ Դանիել Վարուժան "ԿԱԿԱՉՆԵՐ" Քո´յր իմ, ցանքին մեջ կակաչներ կան, քաղե՛.- Ահա սիրող սիրտերու պես կարյունին: Պիտի իրենց բաժակներեն բյուրեղե Խմենք ալիքն արևին:_____ Անոնք ա´յնչափ բռնկեր են` որ կարծես Հրդեհն իրենց կայրե դաշտերը անհուն: Պիտի իրենց բաժակներեն հրակեզ Խմենք կայծերն աստղերուն:_____ Քույր իմ, քաղե´, լորի մը պես ծածկված Ցորեններուն մեջ` որ մեղմիկ կնազին: Պիտի իրենց բաժակներեն բոսորած Խմենք արյունն ակոսին:_____ Անոնք ծռած արտույտներու բույնին վրա Լալ շողերով ողկույզ-ողկույզ կծփան: Պիտի իրենց բաժակներեն հակընթյա Խմենք խոստումը գարնա:_____ Քաղե´, քո´ւյր իմ, կակաչ չէ, բո՛ց քաղե դուն. Հրդեհն իրենց լեցուր գոգնոցդ կույսի: Պիտի իրենց բաժակներեն փափկասուն Խմենք կրակներն Հունիսի:_____ Ծաղկե՛ր, ծաղկե՛ր են բերնիդ պես քնքշենի, Կխոսակցին ցորյանին հետ օրորուն: Պիտի իրենց բաժակներեն ծիրանի Խմենք գաղտնիքն հասկերուն:_____ Քաղե´, քո´ւյր իմ, պիտի պսակվինք անոնցմով Վաղվան զվարթ տոնին համար գյուղակին: Եվ պիտ` այդ բաժակներեն, պարելով, Խմենք գինին Տարփանքին: Դանիել Վար...
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
ԶԳՈՅՇ ԽՈՍԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում,— Այստեղ ամեն գագաթ ու ձոր, Արձագա´նք է տալիս հզոր, Եւ քո Խոսքը հեռու տանում... Թէ բարի են խոսքերը քո, Հայոց լեռներն ակնածանքով Կխոնարհվեն քո դեմ լռին Բաշը քսած քո ձեռքերին: Իսկ թե չար են՝ լեռները մեր, Հրաբխի բներն անմեռ, Որ լռե´լ են, բայց չե՜ն հանգել, Քեզ լավայո՜վ կարձագանքեն, Որ լեռնե´ր է քշում տանում... Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում: Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում,— Նե՜ղ են ճամփեքը լեռնական, Երկու հոգու տեղ չեն անում, Թէ դեմ-դիմաց ելնեն հանկարծ, Թէ բարեկամ ես ու ընկեր, Ա՜նց կկենաք իրար գրկված, Թե դաւով ես այստեղ ընկել, Կգլորվես ժայռերից ցած, Ո՞վ եղավ քո գալու վկան, Գնալըդ ո՞վ է իմանում... Նե՜ղ են ճամփեքը լեռնական, Զգո՜ւյշ քայլիր Հայաստանում, Զգո՜ւյշ գործիր Հայաստանում,— Մենք գահ ու թագ չ´ենք ունեցել, Եւ... արքա´ է ամեն մի հայ. Զորք ու բանակ չենք ունեցել, Եւ... սպա է ամեն մի հայ. Ամեն մի հայ լեռան մի ծերպ, Ամեն մի հայ ուրոյն մի կերպ, Ամեն մի հայ մի Հայաստան-— Բաժան-բաժան, Անմիաբան, Զատվա՜ծ, հատվա՜ծ, Եւ սակայն մի´, Երբ սպառնում է թշնամին ...
Նիկոլ, թուրքի շուն. բողոքի ցույց և բախումներ՝ Սյունիքում. ՈւՂԻՂ
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
ՈՂԲԱՄ ՄԵՌԵԼՈՑ, ԲԵԿԱՆԵՄ ՇԱՆԹԵՐ, ԿՈՉԵՄ ԱՊՐՈՂԱՑ... Պարոյր Սեւակ -ԵՌԱՁԱՅՆ ՊԱՏԱՐԱԳ (հատուածներ) Երկնքից առկախ մի լեռնակղզի՝ Հայաստան աշխարհ: Երկնքից առկախ այդ լեռնակղզու ուղիղ կենտրոնում՝ երկու զանգ հսկայ եւ անձեռագործ: Եվ այնքա՜ն հսկայ, այնքա՜ն վիթխարի, որ չէին կարող որեւէ կեռից ոչ մի կերպ կախուել, ուստի պարզապէս կործուած են հողին: Անունն՝ ԱՐԱՐԱՏ կամ ՍԻՍ ու ՄԱՍԻՍ: Եւ ե´ս չեմ, ոչ էլ դուք եք ղօղանջում. Սիսն ու Մասիսն են ղօղանջում անվե´րջ-անդադա´ր-անդո´ւլ: Գողթան երգերի չափ ու կշռոյթով, բամբ բամբիռների նուագակցութեամբ, շարականների ելեւէջումով պատարագատու՝ Սիսն ու Մասիսն են ղօղանջում անվե´րջ-անդադա´ր-անդո´ւլ. ով ունի ականջ, բլթակ հաւատոյ՝ նա լսում է միշտ, լսում է նրանց զանգը երկնաչու, որ թարգմանւում է լոկ երկու բառով՝ ՈՂԲԱՄ ՄԵՌԵԼՈՑ… Մեր… հայրենի՜քը մեզնից դատարկուեց: Բայց… ո՛չ մի վայրկեան, ո՛չ մի ակնթարթ, Մենք չե՜նք դատարկուել մեր հայրենիքից: Մե՜նք սպանուեցինք մեր հայրենիքում, Բայց հայրենիքը մեր մէջ չսպանուե՜ց, Ո՜չ, նա ապրում է կրկնակի՜ կեանքով: Իսկ ով չսպանուեց, փրկուեց պատահմամբ, Նա աք...
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Ն Հազար ու մե վերք ես տեսել – էլի’ կտեսնես , Հազար խալխի ձեռք ես տեսել – էլի’ կտեսնես : Աշնան քաղած արտի նման` հազա~ր զոհերի Չհավաքած բե’րք ես տեսել – էլի’ կտեսնես : Գլուխդ չոր քամուն տված պանդուխտի նման Հազա~ր տարվա հերք ես տեսել – էլի’ կտեսնես : Նարեկացի , Շնորհալի , Նաղաշ Հովնաթան - Ինչքա~ն հանճար , խելք ես տեսել - էլի’ կտեսնես : Քո Չարենցին լեզու տվող երկի’ր Հայաստան , Հազա~ր ու մե ե’րգ ես տեսել - էլի’ կտեսնես : ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
ԿՈՉԵՄ ԱՊՐՈՂԱՑ... Շիրազը հայ ժողովրդի վշտի դարավոր մառախուղից ծագած աստղն է։ Ավետիք Իսահակյան “Ժամանակակից հայ պոեզիան արթնացավ Շիրազ սարի վրա”։ Պարույր Սևակ «Շիրազը մեծ տաղանդ մըն է: Անիկա մի մեծ, մեծ անուն ունի և մենք շատ կըգնահատենք անոր գոյությունը: Ան տաղանդ է, և մենք պետք է հպարտ զգանք և մեծ պատիվ համարենք անոր հետ ծանոթ ըլլալը: ... Անիկա մեծ աստղ մըն է»,-ասել է Վիլիամ Սարոյան Շիրազն ինքնատիպ մասիսերգակ է, մասիսապաշտ: Կուզեի նստել մի քարի վրա Եվ անվերջ նայել իմ Արարատին, Հարբել հայրենի միրաժով նրա Եվ հավերժ նայել իմ Արարատին: Աղբյուրների պես աղջիկները գան` Ես ծարավ սրտով չնայեմ նրանց, Տուն կանչի մորս ձայնը իրիկվան` Չպոկեմ սարից աչքս կարոտած: Եվ նստած լռին այդ քարի վրա` Անդադար նայեմ իմ Արարատին, Մինչ շիրիմ դառնա քարն էլ ինձ վրա Եվ մամռած նայի իմ Արարատի