ԿՈՉԵՄ ԱՊՐՈՂԱՑ...


Շիրազը հայ ժողովրդի վշտի դարավոր մառախուղից ծագած աստղն է։ Ավետիք Իսահակյան
“Ժամանակակից հայ պոեզիան արթնացավ Շիրազ սարի վրա”։
Պարույր Սևակ
«Շիրազը մեծ տաղանդ մըն է: Անիկա մի մեծ, մեծ անուն ունի և մենք շատ կըգնահատենք անոր գոյությունը: Ան տաղանդ է, և մենք պետք է հպարտ զգանք և մեծ պատիվ համարենք անոր հետ ծանոթ ըլլալը:
... Անիկա մեծ աստղ մըն է»,-ասել է Վիլիամ Սարոյան
Շիրազն ինքնատիպ մասիսերգակ է, մասիսապաշտ:
Կուզեի նստել մի քարի վրա
Եվ անվերջ նայել իմ Արարատին,
Հարբել հայրենի միրաժով նրա
Եվ հավերժ նայել իմ Արարատին:
Աղբյուրների պես աղջիկները գան`
Ես ծարավ սրտով չնայեմ նրանց,
Տուն կանչի մորս ձայնը իրիկվան`
Չպոկեմ սարից աչքս կարոտած:
Եվ նստած լռին այդ քարի վրա`
Անդադար նայեմ իմ Արարատին,
Մինչ շիրիմ դառնա քարն էլ ինձ վրա
Եվ մամռած նայի իմ Արարատի

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...