Շնորհավոր Աշխատանքի օրը՝ Մայիսի 1-ը:
Պատմականորեն համաշխարհային նշանակություն ստացած այս տոնը կոչված է փառաբանելու աշխատանքն ու աշխատավորին, պաշտպանելու աշխատավորների իրավունքները: Այս տոնը ծագել է 19-րդ դարի վերջին՝ շնորհիվ աշխատանքային շարժման:1886 թվականի մայիսի 1-ին Կանադայում և ԱՄՆ-ում աշխատավորների կողմից կազմակերպված ցույցեր տեղի ունեցան: Նրանք պահանջում էին աշխատանքային օրը դարձնել ութ ժամ: Աշխատավորների գործադուլը և դրան ուղեկցող ցույցն ավարտվեցին ոստիկանության հետ արյունահեղ բախումներով: Այդ ժամանակից ի վեր մայիսի 1-ը նշվում է որպես Աշխատավորների միջազգային օր:
Մհեր Աբեղյան
1909-1994 թթ
Խաղող չորացնելը (1944)
թուղթ, գուաշ
43x53 սմ
Տեղագրություն: ՀԱՊ
Комментарии
Отправить комментарий