Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Ն


Հազար ու մե վերք ես տեսել – էլի’ կտեսնես ,
Հազար խալխի ձեռք ես տեսել – էլի’ կտեսնես :
Աշնան քաղած արտի նման` հազա~ր զոհերի
Չհավաքած բե’րք ես տեսել – էլի’ կտեսնես :
Գլուխդ չոր քամուն տված պանդուխտի նման
Հազա~ր տարվա հերք ես տեսել – էլի’ կտեսնես :
Նարեկացի , Շնորհալի , Նաղաշ Հովնաթան -
Ինչքա~ն հանճար , խելք ես տեսել - էլի’ կտեսնես :
Քո Չարենցին լեզու տվող երկի’ր Հայաստան ,
Հազա~ր ու մե ե’րգ ես տեսել - էլի’ կտեսնես :
ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...