Սիսիանի գյուղերից մեկում խոր ուշադրությամբ լսում էին այդ կողմերում ճանապարհորդող անծանոթ մի մարդու, որը հմայված պատմում էր հայ ժողովրդի զավակների, հատկապես Դավիթ-Բեկի քաջագործությունների մասին:

Լսողներից մեկը՝ Հովհաննեսը, որ շատ էր սիրում թերթեր ու գրքեր կարդալ, մոտը կանգնած մարդուն ասաց. «Այնպես հետաքրքրական ու կրակոտ է պատմում, կարծես Րաֆֆին պատմելիս լինի»: Անծանոթը լսեց գյուղացու ասածը, ակնոցի մեջ ծվարած աչքերում մի ժպիտ առկայծեց, բայց ոչինչ չասաց, շարունակեց լսողներին կախարդել իր հոգեպարար զրույցով:

Հաջորդ արևածագին անծանոթը, գյուղացիներից մեկի ձին հեծած, հրաժեշտ տվեց գյուղին և գնաց հարևան քաղաքը՝ Գորիս: Անծանոթը, երբ ձիատեր գյուղացուն հրաժեշտ էր տալիս, նրան տվեց մի երկտող և խնդրեց հանձնել ընթերցասեր գյուղացուն: Հասցեատերը երկտողը ստացավ և սրտի թրթիռով կարդաց. «Պարո՛ն Հովհաննես, շնորհակալություն Ձեր երեկվա ուշադրության և կանխազգացման համար: Խորին հարգանքներով՝ ՐԱՖՖԻ»:😊❤



Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...