Сообщения

Сообщения за февраль, 2017

MVI 5864

Изображение
Հատված Սուրբ Ծննդյսն պատարագից Կ.Պուսի սբ.Մարիամ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում_06.01.2017թվ.(Ստամբուլ)💝💕💞👌

MVI 5864

Изображение
Изображение
Изображение
Այս լուսանկարը արվել է 1895 թ. Արևմտյան Հայաստանում: Այն անվանվել է «Կովկասի ամազոնուհիները» Աջ կողմի կինը Եղիսաբեթն է՝ ռոք երաժիշտ-կոմպոզիտոր Դերեք Շիրինյանի տատիկի մայրը: "Տատիս մայրը` Եղիսաբեթը, Ցեղասպանության ժամանակ կորցրել է ամուսնուն: Երբ թուրքերը գյուղի գրեթե բոլոր տղամարդկանց սպանում են, կանայք հարկադրված զենք են վերցնում եւ կռվում: Ես ունեմ մի լուսանկար, որտեղ Եղիսաբեթը պատկերված է մարտից հետո, զենքը ձեռքին: Իսկ տատս այդ ժամանակ երկու-երեք տարեկան էր: Մեր ընտանիքի  մոտ մի ընկեր խոստանում է աղջկան, այսինքն` տատիս, դուրս բերել Թուրքիայից եւ հասցնել Ամերիկա` Բոստոն, ուր ծանոթ մարդիկ պետք է պահեին նրան: Սակայն այդ մարդը Բոստոնում տատիս վաճառում է մի շատ հարուստ հայ ընտանիքի: Այնուհետեւ Եղիսաբեթը` հրաշքով փրկվելով Ցեղասպանությունից, երկար ժամանակ փնտրելուց հետո վերջապես կարողանում է գտնել իր աղջկան` տատիս…" Armenian Geographic էջից
Изображение
Изображение
«ՏԱՆ ԴՈՎԼԱԹ»․ ԿԱՄ ԻՆՉՈՒ՞ ԷԻՆ ՄԵՐ ՏԱՏԵՐԸ ՄԹԵՐՔԸ ՊԱՀՈՑԻՑ ՎԵՐՑՆԵԼԻՍ՝ ՄԻ ՔԻՉ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՆՈՒՄ․․․ (Տեքստի անգլերեն թարգմանությունը՝  Lucy Delefevre ) "Dan Tovlat" or why did our grandmas return some of the stored foods to the pantry...? Այս սովորությունը եկել է մեր նախաքրիստոնեական հավատքից, որը «քրիստոնեացվել» է ու շարունակել մնալ որպես մեր կենցաղային սովորություններից մեկը։ Ժողովրդի մեջ լայն տարածում ուներ այն հավատը, որ ամեն մի տուն ու ընտանիք ունեն իրենց պահապան ոգին, որը հովանավորում է ընտանիքն ու նրա բարեկեցությունը (հարստությունը)։ Այս ոգու կերպարը , չնայած իր բավականին կայուն ու միանշանակ նկարագրին, Հայաստանի տարբեր տարածաշրջաններում հայտնի էր տարբեր անուններով։ Օրինակ Վանի բնակիչները այս ոգուն անվանում էին՝ Շնողք, որոնց կարծիքով, յուրաքանչյուր մթերքի պահոց-կճուճի մեջ ուր պահվում էին՝ յուղ, ղավուրմա, պանիր, ալյուր, բրինձ և այլն, ապրում է Շնողք-ոգին՝ այդ մթերքների պահապանը։ Այդ իսկ պատճառով, երբ վերցնում էին այդ մթերքներից, ասում էին՝ «Հիսուս Քրիստոս», որպեսզի Շնողքը դուր...
Изображение
Изображение
Բուն Բարեկենդան Սովորաբար Բարեկենդան է կոչվում շաբաթապահքերի և Մեծ պահքի նախընթաց օրը: Բարեկենդանին թույլատրվում են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր եւ ուտեստներ` ի հետևություն Եղիային ուղղված հրեշտակի խոսքի. «Ելիր, կեր, որովհետև երկար ճանապարհ ես գնալու» (Թագ. 19:7): Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք: Մեծ պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է  ամենաերկար պահքին: Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Այն նաև դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու և չարի գիտության ծառի պտղից, որը պահքի խորհրդանիշն է: Բարեկենդանն առաքինությունների արտահայտություն է: Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից` խաղաղության: Այս ընկալմամբ է, որ յուրաքանչյուր քրիստոնյա հոգու խոնարհումով, ապաշխարությամբ, պահքով և ողորմության հույսով սկսում է Մեծ պահքի ճանապարհը: Այն տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության՝ Զատիկի տոնը: ...
Изображение
Изображение
Изображение
Գարեգին Նժդեհը զինակիցների հետ. աջից կանգնածը Քաջարանի գյուղացի Տիգրան Բաղդասարի Հաթամյանն է: Քաջարան գալուց Նժդեհը իջևանում էր Սահակ Մանգասարյանի տանը, որին 1937թ-ին գնդակահարել են, իսկ ընտանիքը աքսորել Սիբիր: Դավիթ Գևորգյանից
Изображение
Մանուկները ծնողի մահը չեն ըմբռնում, ազգերը՝ հերոսի:
Изображение
Հայուհին ազգային տարազով. Ախալցխա. 1897 թ. Armenian woman. Akhaltsikhe Լուսանկարիչ` Ֆ. Օրդեն
Изображение
Հայուհին տոնական զգեստով. Շեմախի 1883 թ. Armenian woman. SHemakhi 1883
Изображение
«Իմ կուսակցութիւնն իմ ԱԶԳՆ է»… Խենթի պես քաջ է...... Այսօր` Փետրվարի 25-ին ծնվել է Զորավար ԱՆԴՐԱՆԻԿԸ ՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝ «Ամեն օր գլուխներդ բարձին դնելուց եւ քնանալուց առաջ, յիշէք, թէ այդ օրը ինչ էք արել ձեր ազգի համար: … Մահս չեմ յոգար, այլ գործս, որ կիսատ մնաց»: Խոսքերի հեղինակն է Զորավար Անդրանիկը: «Սասունի արծիւը չկայ այլեւս...: Հայ ազգային ազատագրութեան գաղափարի ծիրանին է դողդողում ու նրա խորհավոր ծալքերի մէջ արցունք է թափում ազգը:---Ավետիս Ահարոնյան
Изображение
Изображение
Изображение
Изображение
Изображение
Ավետարանի կազմ. Բալթիմոր  Այս ձեռագրի ծաղկողը, որի կազմը հանդիսանում է նկարում պատկերվածը, Թորոս Ռոսլինն է: Ձեռագիրը գրվել է 1262 թվականին Հռոմկլայում: Գրվել է Կոստանդին Ա Կաթողիկոսի հրամանով նրա զարմիկ Թորոսի պատվին: Համարվում է Ռոսլինին վերագրվող 7 ձեռագրերից մեկը. ունի 15 ամբողջովին նկարազարդ էջեր ու 67 առավել փոքր նկարազարդումներ լուսանցքներում:  Ըստ արձանագրության կազմի հեղինակն է Միքայել սարկավագը: 
Изображение
Մուշի Սբ Մարինե եկեղեցին Մուշ քաղաքի յոթ եկեղեցիներից էր։ Համարվում էր ողջ Տարոնի ամենագեղեցիկ եկեղեցին, որին երբեմն անվանում էին Կաթողիկե: Մաղաքիա Օրմանյան պատրիարքի տվյալներով` Արևմտյան Հայաստանում ամենից շատ հայկական եկեղեցիներ` 230, եղել է Մուշի գավառում: Մոտ հարյուր տարի առաջ հիշատակվող, գործող ու կանգուն եկեղեցիներից այսօր ոչ մեկը չի գործում, ավելին` բոլորը պղծվել, քանդվել, կողոպտվել կամ խոնարհվել են:
Изображение
Изображение
Հառիճավանք (նախկինում նաև՝ Ղփչաղավանք), միջնադարյան եկեղեցական համալիր Հայաստանում։ Այն հնագույն միջնադարյան հայկական վանքերից է։ Ամենահին շինությունը 7-րդ դարում կառուցված Ս. Գրիգոր եկեղեցին է։ Նրան կից կան 13-րդ դարում կառուցված երկհարկանի աղոթարաններ։ Վանքի գլխավոր եկեղեցին կառուցվել է Զաքարե և Իվանե եղբայրների հրամանով 1201 թվականին, այն խաչաձև գբեթավոր մեծաչափ կառույց է։  Այս հուշարձանը միջնադարյան ճարտարապետության գոհարներից է՝ պարուրված նուրբ զարդաքանդակներով։ Շինությունը վեհաշուք է իր պարզությամբ, կառուցման կատարելությամբ։ Վանքը եղել է նաև գիտության կենտրոն։ Այնտեղ գործող հայտնի դպրոցում 1887-1889 թթ սովորել է Ավետիք Իսահակյանը։
Изображение
Մլքե թագուհու ավետարան. 862 թ., Վարագավանք, Վասպուրական Մագաղաթ, 455 թերթ Մլքե թագուհու Ավետարանը հայտնի ամենավաղ հայերեն պատկերազարդ Ավետարանն է:Ընդօրինակվել է 862 թվականին Արծրունյաց տոհմի պատվերով:Այդպես է կոչվում Վասպուրականի Գագիկ ԱՐծրունի թագավորի երկրորդ կնոջ` Մլքե թագուհու անունով: 922 թ. Մլքե թագուհին այն նվիրաբերում է Վարագավանքի Սբ Աստվածածին եկեղեցուն, որտեղից, սկսած 1208 թ., բազմիցս  առևանգվել է, փրկագնվել և կրկին վերադարձվել եկեղեցուն: Գեղագրական և պատկերագրական առումով Մլքե թագուհու Ավետարանը հայկական գրքարվեստի կազմավորման ամենավաղ կարևորագույն շրջանից հայտնի սակավաթիվ և շքեղ օրինակներից է: 1830 թ. ախալցխացի Տեր Գրիգոր Ներսեսյանցն Ավետարանը նվիրաբերել է Վենետիկի Մխիթարյան միաբանության մատենադարանին:
Изображение
Изображение
Изображение
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ Է ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ
Изображение
Տեսնողն ուզում էր ինքն էլ ժպտալ՝ առանց պատճառի մասին մտածելու. Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է այսօր Ստորև ձեզ եմ ներկայացնում Ստ. Զորյանի «Հուշերի գրքից» մի փոքրիկ հատված: Թումանյանին հիշելիս ամենից առաջ պատկերանում է ինձ նրա ժպիտը, այն ճառագայթող ժպիտը, որ մշտապես լուսավորում էր մեր պոետի խորապես իմացական դեմքը: Նախագահելիս լիներ, թիկնոցը ուսերին բուկինիստների խանութները պտտելիս, մշակի հետ իր գնումները տուն տանելիս, թե իր փութկոտ քայլերով այս կամ այն հիմնարկը գնալիս – այդ ժպիտը շարունակ ծաղկում էր նրա դեմքին և նրան տալիս արտակարգ բարեհամբույր ու սիրալիր արտահայտություն: Թումանյանի այդ ժպի՜տը… Դա մի հմայիչ գեղեցկություն էր, որ նա իր մեծ տաղանդի և զրուցելու կախարդական հանճարի հետ «պարգև էր առել վերուստ»: Անծանոթն անգամ հազարի մեջ կջոկեր այդ ժպիտը և կզգար անմիջապես, որ դրա տերը հասարակ մեկը չի, այլ լայն խոհեր և «շնորհք ու սեր» ունեցող մի բացառիկ մարդ: Մյուս կողմից, նրա այդ ժպիտը այն զարմանալիորեն վարակիչ ժպիտներից էր, որ տեսնողը ուզում էր ինքն էլ ժպտալ, առանց պատճառի մասին մտած...
Изображение
ОГРОМНОЕ СПОСИБО ДРУГУ՝Fethi Akçakaya ЗА СЮРПРИЗА
Изображение
ԱՆՍԱՀՄԱՆ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ԲԱՐԵԿԱՄ ԻՄ՝ Fethi Akçakaya ԾՆՆԴՅԱՆ ԱՅՍ ՏԵՂԱՏԱՐԱՓ ՆՎԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ18.02.2017թվ.14.55րոպե
Изображение
Անկրկնելի հմայք ունի չքնաղ լեռնաշխարհն իմ հայրենի՝անկախ տարվա եղանակից ու բնակլիմայական պայմաններից:Լուսանկար Զորիկ Գալստյանի
Изображение
ՍԻՐՈՒՄ ԵՄ ԵՍ ՔԵԶ... `````````````````````````` `````````````````````````` `````` Երբեմն ուզում եմ չզգալ որ Դու կաս,  Բայց դու եղել ես ու կաս հոգուս մեջ:  Երբեմն ուզում եմ Քեզ չնկատել,  Փակ աչքերով եմ անգամ տեսնում Քեզ, Երբեմն ուզում եմ Քեզ չսպասել, Բայց չբաժանված սպասում եմ ես Քեզ: Երբեմն ուզում եմ Քեզ չկարոտել, Բայց կարոտում եմ, երբ դու կողքիս չես, Երբեմն ուզում եմ ԱՏԵԼ, լոկ ԱՏԵԼ, Բայց ատելիս էլ ՍԻՐՈՒՄ ԵՄ ԵՍ ՔԵԶ.
Изображение
Այս լուսաբացն էլ թող բարին բերի... Մի անգամ գյուղը որոշեց աղոթել անձրևի համար: Աղոթքի օրը բոլորը հավաքվեցին միասին, բայց միայն մի փոքրիկ աղջիկ եկավ անձրևանոցով: ԴԱ ՀԱՎԱՏՔՆ Է: Երբ հայրը փոքրիկ երեխային նետում է վեր, նա ծիծաղում է, քանի որ գիտի, որ հայրը իրեն անպայման կբռնի: ԴԱ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆՆ Է: Ամեն գիշեր, երբ գնում ենք քնելու, հավաստիք չունենք, որ վաղը կարթնանանք, բայց այնուամենայնիվ միացնում ենք զարթուցիչը: ԴԱ ՀՈՒՅՍՆ Է:
Изображение
Բարի լույս բոլորիս Սելիմի քարավանատուն, կառուցվել է 1332թ. Չեսար Օրբելյանի իշխանության օրոք, գտնվում է Սելիմի լեռնանցքի հարավային լանջին (2410մ):
Изображение
Այս նկարը մեկ անգամ արդեն տեղադրվել է էջում, բայց այնքան հզոր, ազդեցիկ նկար է, որ ամեն մեկ անգամ եւս տեղադրել չէր խանգարի
Изображение
«Եթե զոհվեմ` զինված, մաքուր հագնված կգաք թաղմանս ու գլխիս տակ դաշույն կդնեք, որ էն աշխարհում էլ պայքարեմ»: Դուշմանը թաղվեց ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ, իսկ մինչ այդ պատգամել էր. «Ինչքան մենք ենք մեր ազգը սիրում, գոնե մի փոքր էլ ազգը մեզ սիրի»: Եվ ազգը սիրեց…
Изображение
ԱՂՋԻԿ ՓԱԽՑՆԵԼՈՒ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՆ ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ  Այս երևույթը (որը նաև վաղեմի սովորություն էր նաև Ջավախքում) տեղի էր ունենում, երբ գլխավորապես աղջկա, կամ էլ տղայի ծնողները համաձայն չեին լինում նրանց ամուսնությանը։ Առաջին դեպքում սիրահարված երիտասարդը հավաքելով իր ընկերներին, փախցնում էր աղջկան։ Սա XIX դարում կատարվում էր հետևյալ կերպ․ տղայի ընկերներից մեկը մի հարմար տեղում գտնելով աղջկան,  բռնում էր նրա ճկույթ մատն ու ծալելով՝ պինդ սեղմում ու այսպես վազում։ Աղջիկը ցավից ստիպված վազում էր երիտասարդի հետևից, մինչև որոշված տեղը, որտեղ թաքնված ձիավոր սիրահարը առնելով նրան ձիու վրա չափ տալով սրնթաց սլանում էր։ երբ այս մասին լսում էին աղջկա ծնողները, ձիավորվում, սար ու ձոր ընկած որոնում են և եթե գտնում են՝ սաստիկ կռվում են, տղային թակում, իսկ աղջիկն առնում ու տանում էին տուն։ Իսկ եթե չէին գտնում, ապա տղան մի քանի օր յայլաներում կամ բարեկամի մոտ պահելուց և առևանգելուց հետո՝ վերադարձնում էր հոր տուն։ Ոստիկանությունը միջամտում էր, հարցնում աղջկան, թե ինքնակա՞մ է փախել։ Եվ քանի որ նման ...
Изображение
Չկարողացա անտարբեր մնալ,խորիմաստ կոլլաժ է ստացվել..
Изображение
Հայուհին ազգային հագուստով, մոր հետ... Тифлис. Армянские мать и дочь в национальном костюме
Изображение
Այսօր մեծ ոգու տեր քնարերգու՝ Վահան Տերյանի ծննդյան օրն է ~~~~~~~... վարդ քաղողը փշին էլ կդիմանա:)))~~~~~~~ ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԸ Ախալքալաքում սիրահարվում է Շողիկ անունով մի աղջկա:Լուրեր էին պտտվում, թե ամբողջ օրը ման է գալիս նրա հետ սարերում:Մի օր բռնեցի օձիքից: - Ա՛յ տղա, էն աղջկա հետ ի՞նչ գործ ունես սարերում: - Ոչի՜նչ, ման ենք գալիս, երգում, խոսում... - Լավ, հե՞տո: - Հետո էլ ջանիդ սաղություն: -Սիրահարվա՞ծ ես, ի՞նչ է: - Սիրահարվա՞ծ... դա ի՞նչ հարց է, ինչպե՞ս կարելի է սիրունը տեսնել ու չսիրել: - Բայց նայելով, թե ումն է այդ սիրունը: - Սիրունը չի կարող սեփականություն լինել... ու՞մն են արշալույսը, վերջալույսը... - Թո՛ղ էդ բանաստեղծական փիլիսոփայություններդ, Ախալքալաքում չեն անցնի դրանք: - Ինչո՞ւ, Ախալքալաքն այս մոլորակից դո՞ւրս է: - Այո, Ախալքալաքի օրենքով ,ով սիրուն աղջկան սիրեց, հետը պետք է ամուսնանա: - Ի՞նչ լավ օրենք է, ուրեմն ամեն սիրունի հետ պե՞տք է ամուսնանալ: Ես դեմ չեմ, Ղազար ջան, եթե միայն այդպիսի հնարավորություն ստեղծես, կդառնա սուլթանի հարեմ: - Հանաքը մի կողմ, Վահա՛ն: Եղբայրներն ատամ...

Լիլի Տեր-Յան: ... վարդ քաղողը փշին էլ կդիմանա:)))

Լիլի Տեր-Յան: ... վարդ քաղողը փշին էլ կդիմանա:))) :   ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ ԿՅԱՆՔԻՑ ՏԵՐՅԱՆ Ախալքալաքում սիրահարվում է Շողիկ անունով մի աղջկա:Լուրեր էին պտտվում, թե ամբողջ օրը ման է գալիս նրա հետ սա...
Изображение
Изображение
Ավետարան, պատրաստվել է Վանում 1693 թ.
Изображение
Изображение
Երբ մի ժողովուրդ կանգնած է մնում անցյալի ժառանգության վրա առանց ներկա լիությամբ ու ստեղծագործորեն ապրելու, առանց նոր խոսք ասելու, առանց նոր արժեքներ ստեղծելու նոր ժամանակների տարազով, այդ ժողովրդի առաջ փակվում են դեպի ապագա տանող դռները..  ՎԱԶԳԵՆ Ա  (10 փետրվար, 1983թ.)
http://www.playcast.ru/view/2160219/450e7134bbb173e1e6212ea1d17abf799ac8edcfpl#.VrbyNcAI4Ow.facebook
Изображение
Մի անգամ Վազգեն Ա Վեհափառը, Մարտիրոս Սարյանը, Ռաֆո Իսրայելյանը և այլ մտավորականներ ու հոգևորականներ գնացել էին Հաղարծինի վանք: Քանաքեռից մի քիչ անց նստեցին խոտերին հանգստանալու ու նախաճաշելու: Ռաֆո Իսրայելյանը ասաց, որ ամենաշատը սիրում է նոր հնձած խոտի բուրմունքը, Մարտիրոս Սարյանն էլ, թե ՝ փռից նոր հանած հացինը, մի հոգևորական էլ ասաց, թե սիրում է խորովածի հոտը: Պարզվեց, որ Վեհափառն էլ սիրում է նոր ծնված երեխայի բուրմունքը..  ;)
Изображение
ՎԱՐԴԱՆԱՆՑ ԾԱՂԻԿՆԵՐԸ Աւարայրի դաշտին մէկ կողմը՝ փոքրիկ բլուրի մը վրայ շինուած հին մատուռ մը կայ՝ շուրջը ծփացող անհամար կարմիր ծաղիկներով: Կը պատմեն թէ ասիկա Վարդան Մամիկոնեանի գերեզմանն է, իսկ այդ ծաղիկները որ կը կոչուին «Վարդանանց ծաղիկներ», կը բուսնին մի միայն այդ դաշտին վրայ, որովհետեւ իրենց կարմիր գոյնը առած են Աւարայրի ճակատամարտին զոհուած հայ հերոսներուն արիւնէն: «Հայերէնի գիրքս»