Աստծո հետ մի՛ վիճիր
Կարո՞ղ ես Ամենակարողին ասել. «Տե՛ր, կարող չես զորություն տալ ինձ՝ Չարի դեմ պայքարելու համար»: Կարո՞ղ ես Ամենասուրբին ասել. «Տե՛ր, դու չես կարող ինձ սրբել մեղքերիցս, որովհետև մեղքերս անհունորեն շատ են և անսահմանորեն՝ սև»: Կարո՞ղ ես Բարձրյալին ասել. «Տե՛ր, դժվար է ինձ բարձրացնել հուսահատության անդունդից»: Կարո՞ղ ես աշխարհի Ապավենին ասել. «Տե՛ր, երբ մարդիկ վրաս հարձակվում են, երբ նրանք ինձ զրպարտում են, վարանում եմ Ապավենիդ ապավինել»: Կարո՞ղ ես Ամենագետին ասել. «Տե՛ր, դու չգիտես, թե ինչպիսի՛ նեղություններից եմ անցնում»: Կարելի՞ է Ամենագետին ասել՝ չգիտես, Սուրբին ու Սրբողին ասել՝ չես կարող սրբել, Ամենակարողին՝ անկարող ես: Մեղքդ Հիսուսի արյունից ավելի հզոր չի կարող լինել:
Վաղինակ Վրդ. Մելոյան

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...