Այսօր մեծ ոգու տեր քնարերգու՝ Վահան Տերյանի ծննդյան օրն է
~~~~~~~... վարդ քաղողը փշին էլ կդիմանա:)))~~~~~~~
ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԸ Ախալքալաքում սիրահարվում է Շողիկ անունով մի աղջկա:Լուրեր էին պտտվում, թե ամբողջ օրը ման է գալիս նրա հետ սարերում:Մի օր բռնեցի օձիքից:
- Ա՛յ տղա, էն աղջկա հետ ի՞նչ գործ ունես սարերում:
- Ոչի՜նչ, ման ենք գալիս, երգում, խոսում...
- Լավ, հե՞տո:
- Հետո էլ ջանիդ սաղություն:
-Սիրահարվա՞ծ ես, ի՞նչ է:
- Սիրահարվա՞ծ... դա ի՞նչ հարց է, ինչպե՞ս կարելի է սիրունը տեսնել ու չսիրել:
- Բայց նայելով, թե ումն է այդ սիրունը:
- Սիրունը չի կարող սեփականություն լինել... ու՞մն են արշալույսը, վերջալույսը...
- Թո՛ղ էդ բանաստեղծական փիլիսոփայություններդ, Ախալքալաքում չեն անցնի դրանք:
- Ինչո՞ւ, Ախալքալաքն այս մոլորակից դո՞ւրս է:
- Այո, Ախալքալաքի օրենքով ,ով սիրուն աղջկան սիրեց, հետը պետք է ամուսնանա:
- Ի՞նչ լավ օրենք է, ուրեմն ամեն սիրունի հետ պե՞տք է ամուսնանալ: Ես դեմ չեմ, Ղազար ջան, եթե միայն այդպիսի հնարավորություն ստեղծես, կդառնա սուլթանի հարեմ:
- Հանաքը մի կողմ, Վահա՛ն: Եղբայրներն ատամները սրած ման են գալիս, մի լավ կթակեն:
- Ի՞նչ անենք, Ղազա՛ր ջան, վարդը միշտ փշերի մեջ է լինում. վարդ քաղողը փշին էլ կդիմանա:)))



Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...