Այս լուսանկարը արվել է 1895 թ. Արևմտյան Հայաստանում: Այն անվանվել է «Կովկասի ամազոնուհիները»
Աջ կողմի կինը Եղիսաբեթն է՝ ռոք երաժիշտ-կոմպոզիտոր Դերեք Շիրինյանի տատիկի մայրը: "Տատիս մայրը` Եղիսաբեթը, Ցեղասպանության ժամանակ կորցրել է ամուսնուն: Երբ թուրքերը գյուղի գրեթե բոլոր տղամարդկանց սպանում են, կանայք հարկադրված զենք են վերցնում եւ կռվում: Ես ունեմ մի լուսանկար, որտեղ Եղիսաբեթը պատկերված է մարտից հետո, զենքը ձեռքին: Իսկ տատս այդ ժամանակ երկու-երեք տարեկան էր: Մեր ընտանիքի մոտ մի ընկեր խոստանում է աղջկան, այսինքն` տատիս, դուրս բերել Թուրքիայից եւ հասցնել Ամերիկա` Բոստոն, ուր ծանոթ մարդիկ պետք է պահեին նրան: Սակայն այդ մարդը Բոստոնում տատիս վաճառում է մի շատ հարուստ հայ ընտանիքի: Այնուհետեւ Եղիսաբեթը` հրաշքով փրկվելով Ցեղասպանությունից, երկար ժամանակ փնտրելուց հետո վերջապես կարողանում է գտնել իր աղջկան` տատիս…"
Armenian Geographic էջից

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...