Մլքե թագուհու ավետարան. 862 թ., Վարագավանք, Վասպուրական
Մագաղաթ, 455 թերթ

Մլքե թագուհու Ավետարանը հայտնի ամենավաղ հայերեն պատկերազարդ Ավետարանն է:Ընդօրինակվել է 862 թվականին Արծրունյաց տոհմի պատվերով:Այդպես է կոչվում Վասպուրականի Գագիկ ԱՐծրունի թագավորի երկրորդ կնոջ` Մլքե թագուհու անունով: 922 թ. Մլքե թագուհին այն նվիրաբերում է Վարագավանքի Սբ Աստվածածին եկեղեցուն, որտեղից, սկսած 1208 թ., բազմիցս առևանգվել է, փրկագնվել և կրկին վերադարձվել եկեղեցուն:
Գեղագրական և պատկերագրական առումով Մլքե թագուհու Ավետարանը հայկական գրքարվեստի կազմավորման ամենավաղ կարևորագույն շրջանից հայտնի սակավաթիվ և շքեղ օրինակներից է:
1830 թ. ախալցխացի Տեր Գրիգոր Ներսեսյանցն Ավետարանը նվիրաբերել է Վենետիկի Մխիթարյան միաբանության մատենադարանին:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...