«Բարև՛ Հիսուս, ես եմ՝ Ջիմը»
Ջիմ անունով մի փոքրիկ տղա, ամեն օր, դպրոց գնալիս, ճանապարհին եկեղեցի էր մտնում և մի քանի վայրկյանից դուրս էր գալիս: Հարցրին նրան, թե եկեղեցի մտնելով ի՞նչ էր անում: Նա ասաց. «Հիսուսին եմ նայում և ասում. - ՛՛Բարև Հիսուս, ես եմ՝ Ջիմը՛՛»: Երբ մի օր Ջիմը ավտովթարի ենթարկվեց և մահացավ, Հիսուսն իսկույն իրեն երևաց և ասաց. «Բարև Ջիմ, ես եմ՝ Հիսուսը»: Այսօր Հիսուսին բարև տվողները քիչ են: Ժողովուրդը չի՞ ասում որ «Բարևն Աստծունն է»: Ջիմը հավատացել էր ժողովրդական այս խոսքին: Նա ամեն օր բարև էր տալիս Հիսուսին: Իսկ դու, սիրելի՛ ընթերցող, ինչքա՞ն ժամանակ է որ Հիսուսին բարև չես տվել, այլ խոսքով՝ ինչքա՞ն ժամանակ է որ աղոթքի չես կանգնել իր առջև: Ջիմի բառերը քիչ են, բայց նրաց մեջ կա ջերմություն և անկեղծություն:
Վաղինակ Վրդ. Մելոյան

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...