ԱՂՋԻԿ ՓԱԽՑՆԵԼՈՒ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՆ ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ 
Այս երևույթը (որը նաև վաղեմի սովորություն էր նաև Ջավախքում) տեղի էր ունենում, երբ գլխավորապես աղջկա, կամ էլ տղայի ծնողները համաձայն չեին լինում նրանց ամուսնությանը։ Առաջին դեպքում սիրահարված երիտասարդը հավաքելով իր ընկերներին, փախցնում էր աղջկան։ Սա XIX դարում կատարվում էր հետևյալ կերպ․ տղայի ընկերներից մեկը մի հարմար տեղում գտնելով աղջկան, բռնում էր նրա ճկույթ մատն ու ծալելով՝ պինդ սեղմում ու այսպես վազում։ Աղջիկը ցավից ստիպված վազում էր երիտասարդի հետևից, մինչև որոշված տեղը, որտեղ թաքնված ձիավոր սիրահարը առնելով նրան ձիու վրա չափ տալով սրնթաց սլանում էր։ երբ այս մասին լսում էին աղջկա ծնողները, ձիավորվում, սար ու ձոր ընկած որոնում են և եթե գտնում են՝ սաստիկ կռվում են, տղային թակում, իսկ աղջիկն առնում ու տանում էին տուն։ Իսկ եթե չէին գտնում, ապա տղան մի քանի օր յայլաներում կամ բարեկամի մոտ պահելուց և առևանգելուց հետո՝ վերադարձնում էր հոր տուն։ Ոստիկանությունը միջամտում էր, հարցնում աղջկան, թե ինքնակա՞մ է փախել։ Եվ քանի որ նման պարագայում նա այլևս չէր կարող հուսալ, որ լավ ամուսին կունենա, բացի այդ՝ տղային օրենքով աքսոր էր հասնում, պատասխանում էր՝ «այո»։ Լինում էին դեպքեր, երբ փախցնում էին արդեն նշանված աղջկան։ Այդ դեպքում, երկարատև կռիվներից հետո, նշանված և փախցնող փեսացուների կողմից երեքական մարդ քահանայի առաջնորդությամբ գնում էին աղջկա մոտ և առաջարկում վերցնել այն փեսացուի թաշկինակը, որին սիրում է։ Շատ հաճախ փախցնողի թաշկինակն էին ընտրում՝ նրան աքսորից փրկելու համար։ Եվ այսպիսով խեղճ աղջիկը իր սերը զոհաբերում էր՝ հանուն մարդասիրության, ազատելով այն երիտասարդին, որը իր համար կյանքը վտանգի էր ենթարկել․․․։
Ընդհանրապես այն ազգից, որից աղջիկ էին փախցնում, ամոթ ու անպատվություն էր համարվոմ այդ ազգի ջահելներին ու տղամարդկանց համար, որովհետև չէին կարողացել պահպանել իրենց աղջկան, իսկ եթե փախցրած աղջկան կարողանում էին իր ազգի տղամարդիկ ետ բերել, անպատվություն էր փախցնողի ազգի համար, քանի որ տարածը չէին կարողացել պահել: (Այս պարբերությունը մեզ հուշել է՝ Мане Согоян -ը)
Իսկ երբ տղայի ծնողներն էին դեմ, սա մի գեղեցիկ օր գնում, աղջկա ձեռքը բռնում, տանում էր իրենց կամ մի մոտիկ ազգանի տուն։ Ծնողները մի քիչ բարկանալուց հետո համաձայնվում էին և կամ ծայրահեղ դեպքում՝ աղջիկը տալիս էին տղայի ձեռքն ու տնից դուրս անում։ Նա սկսում էր առանձին ապրել, նոր տուն ու տեղ դնել․․․։
Հավելում-Տաշիրի տարածաշրջանում: Ի միջիայլոց մի նրբություն կար . այն ազգից, որից աղջիկ էին փախցնում, ամոթ էր այդ ազգի տղաներին ու տղամարդկանց, որովհետև չէին կարողացել պահպանել աղջկան, իսկ եթե փախցրած աղջկան կարողանում էին իր ազգի տղամարդիկ ետ բերել, անպատվություն էր փախցնողի ազգի տղաներին, քանի որ տարածը չէին կարողացել պահել:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...