ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆ 
Մայրս ասում էր` միշտ սուրբ կաց, որդիս, 
Վերևից նայում` հսկում է Աստված,- 
Այս ինչ դարու ենք հասել, որ չորս դիս. 
Իր ստեղծածից սոսկում է Աստված…. 

Ցածում ելնում են օրոցքի հովտից.
Իրար են գրկում ցածում մարդացած,
Մեկ-մեկու համար մեռնում են վշտից,
Վերևից նայում` ժպտում է Աստված:

Ցածում իրար են անհաշտ հոշոտում,
Ցածում իմաստուն ու խելագարված-
Իրար հոշոտում, իրար են…պաշտում`.
Երկնքից տեսնում` ապշում է Աստված:
Ցածում ծաղկունք էլ իրար են խեղդում.
Եթերից տեսնում` ողբում է Աստված:

Ցածում ցեղերն են իրար կործանում,
Դարեր արնատենչ ու արնով հաշտված,
Ցածում Աստծո աչքն էլ են հանում,
Կապույտից նայում` տխրում է Աստված:

Ցածում բախվում են օրոցք ու շիրիմ,
Ցածում կյանք ու մահ իրար շաղախված,
Բախվում են հավերժ հաշտ ու ոխերիմ,
Անհայտից հսկում` սգում է Աստված….

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...