Տո՛ւն դարձիր, որդի՜ս… 
Տուն դարձիր, որդի՜ս, 
Կարոտը գրկած՝ 
Արցունքն աչքերիս՝ 
Աղերսում եմ քեզ՝ 
Արի՜ հայրենիք…
Թախիծը սրտիս,
Երկրականչի մորմոքն
Հոգուս մեջ՝
Աղերսում եմ քեզ՝
Տուն դարձիր, տղա՜ս…
Օտար ջրերում
Մի՛ փորձիր լողալ,
Օտարի հողը
Թեկուզ փափագի
Քեզնով շենանալ՝
Քեզ անհոգ մի կյանք
Թեկուզ խոստանա,
Այնտեղ մի՛ մնա,
Տո՛ւն դարձիր, որդի՜ս
Բարի արագիլն ամեն լուսայգին
Ճամփիդ է նայում
Մո՛րդ աչքերով,
Բազուկը հորդ, տե՜ս, կարկամել է՝
Քո հեռանալով…
Այգուս ծառերը էլ բերք չեն տալիս,
Տուն ու տանիքս գլխիս փուլ գալիս՝
Ցավ է ու կարո՜տ…
Տուն դարձիր, որդիս,
Եվ հայրենիքդ երբե՜ք չլքես,
Մորդ չլքես,
Աղերսում եմ քեզ…

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...