27 ՄԱՅԻՍ 1918. ԲԱՇ-ԱՊԱՐԱՆԻ ՎՃՌՈՐՈՇ ՀԱՂԹԱՆԱԿԸ
Մայիս 27ի այս օրը, 100 տարի առաջ, Բաշ-Ապարանի ճակատին վրայ, ծանր պարտութիւն կրեցին Հայաստանի սիրտը՝ Երեւանը գրաւելու ընդհանուր
յարձակողականի ձեռնարկած թրքական զօրքերը։
Մայիսի 25-26-ին Սարդարապատի ճակատի վրա պարտվելուց և նահանջելուց հետո, թուրքական բանակը շուտով ընկավ նաև Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի ճակատների վրա:
Բաշ-Ապարանի ճակատի վրա, Դրոյի հրամանատարության տակ թշնամու դեմ օրհասական կռիվ մղող հայկական ուժերը՝ զորայիններ թե կամավորականներ, Մայիսի 23-ից սկսված թուրքական հրետանու և գերազանցորեն մեծաթիվ զորքի առաջխաղացին հերոսաբար դիմադրելուց հետո, Մայիսի 26-ին ի վերջո կարողացան կոտրել թշնամու թափը և անցնել հակահարձակման:
Ինչպես որ Սիմոն Վրացյանն է վկայում՝ «Մայիսի 23-ին թշնամին, խոշոր ուժերով, հարձակման դիմեց Բաշ-Ապարանի ճակատում։ Սկսվեցին արյունահեղ կռիվներ։ Դրոյին հաջողվեց կանգնեցնել նրա առաջխաղացումը՝ զգալի կորուստ պատճառելով նրան: Ստանալով օժանդակ ուժեր, թուրքերը նորից անցան հարձակման՝ հանդիպելով մերոնց համառ դիմադրությանը։ Կռիվները տևեցին մի քանի օր։ Այստեղ էլ մեր զորքերը երևան բերեցին արտակարգ տոկունություն ու քաջություն։ Դրոյի հմուտ ղեկավարության տակ նրանք ետ շպրտեցին թշնամու բոլոր գրոհները և Մայիսի 27-ին, մի խիզախ հակագրոհով, փախուստի մատնեցին թշնամուն։ Այդ ճակատամարտում հերոսական մահով ընկավ հայ լավագույն հայդուկներից մեկը՝ ձիավոր խմբի հրամանատար Զեմլյակը»:
Թուրքական զորքի հրամանատարությունը, հայկական ուժերի թույլ կողմերը հարվածելու մարտավարական հատուկ հաշվարկով, Բաշ-Ապարանը ընտրել էր իբրև իր ընդհանուր հարձակողականի երեք ուղղություններից մեկը: Թեև թուրքական զորքի գլխավոր կենտրոնացումը Սարդարապատի ճակատի վրա էր, բայց Երևանի դիմադրական ուժը ջախջախելու համար, Վեհիբ փաշան իր հույսը դրել էր Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի դիմադրությունը ճզմելու և Երևանը թիկունքից հարվածելու մարտավարության վրա:
Թշնամու հաշիվները սխալ դուրս եկան և Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հաջող դիմադրությունը հնարավորություն ընձեռեց Երևանին, որպեսզի թիկունքից ապահով՝ ինքնավստահ ու վճռական կռիվ մղի Սարդարապատի ուղղությամբ գրոհող թուրքական զորքի գլխավոր կենտրոնացումի դեմ։ Եվ Մայիսի 25-ին թափ առած հայկական հաղթական հակահարձակումը իր առաջին պտուղը տվեց Բաշ-Ապարանի ճակատի վրա ևս՝ անփառունակ պարտության մատնելով ցեղասպան Թուրքիայի բանակը:






Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...