«Հարսանիք էր լեռներում»...✊
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՕՐԴ ՀԱՂԹԱԿԱՆ ՇՈՒՇԻ🇦🇲️🇦🇲️🇦🇲️
Այսօր մայիսի 8-ն է՝ Շուշիի ազատագրման հաղթական օրը, որը տոնեցինք 26 տարի առաջ՜1992թ. ռազմավարական կարևոր Շուշի լեռնաքաղաքում։
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՕՐԴ ՀԱՂԹԱԿԱՆ ՇՈՒՇԻ🇦🇲️🇦🇲️🇦🇲️
Այսօր մայիսի 8-ն է՝ Շուշիի ազատագրման հաղթական օրը, որը տոնեցինք 26 տարի առաջ՜1992թ. ռազմավարական կարևոր Շուշի լեռնաքաղաքում։
Շուշիի ազատագրման ռազմական գործողությունն անցկացվել է 1992 թ. մայիսի 8-9-ին։ Մշակման և իրականացման առումով գրեթե անթերի, հայ ռազմարվեստի մեջ եզակի ռազմական գործողություն, որով արմատական բեկում է առաջացել Արցախյան ազատագրական պատերազմում։
Գործողությունն իրականացվել է 4 ուղղություններով՝ միաժամանակյա հարձակումներով՝ մայիսի լույս 8-ի գիշերը ժամը 2.30-ին, Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո՝ ՄՄ-21 ռեակտիվ մարտկոցի համազարկով։ Ռազմական գործողությունը ղեկավարել է Ինքնապաշտպանության ուժերի (ԻՊՈւ) հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը։
Շուշիի ազատագրման գործողությունը կոչվեց «Հարսանիք լեռներում»` ռազմական գործողության համար անսովոր անվանում: Նման արտասովոր անվանման պատճառն այն փաստն էր, որ այդ ժամանակ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը կարծում էր, որ նման օպերացիա իրականացնելու համար դեռ վաղ է, որ դրան պետք է լավ պատրաստվել, իսկ Կոմանդոսը նրան ի պատասխան նշել էր, որ եթե մենք գրավենք Շուշին, ապա լեռներում կկազմակերպեն Վազգենի հարսանիքը:☀️
Комментарии
Отправить комментарий