Գարեգին Նժդեհը` ՀԱՅՐԵՆԻՔ
Նա ծնվեց մարդու առաջին մտածումի հետ` թե սուրբ է հայրենի հողը: 
Նա ստեղծվեց ան օրը, երբ մարդն առաջին անգամ` լինելով գիտակցորեն և ժպտադեմ, մեռավ հայրենի հողի համար: Հայրենիք չէ սոսկ երկիրը: Դա հայրենքի է դառնում այն հոգևոր արժեքներով, որոնցով նրան օժտում է ժողովուրդը: 
Երկիրը, դա հայրենիքի աշխարհագրական զրահն է, հայրենիքն այդ երկիրը մշակող ժողովրդի ոգին է, նրա մշակույթը: 
Ժողովրդի հոգևոր ստեղծագործությունը` ահա հայրենիքը` իր սկիզբն առած նրա բանարվեստի, ձեռագիր գրքերի, սուրբի, լուսակիրի, հերոսի, նրա առաջին ավանդությունների հետ:
Հայաստան երկիրը հայրենիք դարձրին Մեսրոպի այբուբենը, Մամիկոնյանների ուխտը, Բագրատունիների շինարարական մեծագործությունը:
Իբրև հասկացողություն, հայրենիքն ընդգրկում է ոչ միայն անցյալն ու ներկան, այլև` գալիքը: Դա ժողովրդի պատմական առաքելությունն է ըստ իր վախճանական նպատակի` զարգացող մի հավորժություն է հայրենիքը: Դա եկող ու անցնող սերունդների անմահությունն է, որն` իբրև գաղափար և գործ, ժողովուրդը դրոշում է նյութի վրա, խոսքի մեջ և այն ապրեցնում իբրև հուշ, իբրև պատմություն:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...