Մենք ենք, մեր արժեքները ....
Հայաստան 🇦🇲
Երաժշտության հեղինակ` Արամ Ավագյան
Խոսքերի հեղինակ` Սրբուհի Ստամբոլցյան
Երգը կատարում է վաղամեռիկ Վարդուհի Վարդանյանը:
Արևոտ երկնքում անծայր
Լեռների կատարներ անհաս,
Հավքի պես ժայռերին թառած՝
Տաճարներ խաչերով պատված,
Մի փոշոտ արահետ հեռվում,
ՈՒր է ինձ նա իր հետ տանում,
Տունը իմ սարերից այն կողմ,
Սարերից այն կողմ` մի աշխարհ
(ԿՐԿՆԵՐԳ)
Քեզ ինչպես ես կոչեմ հայրենիք իմ հայ,
Հայ քարեր, հայ խաչեր, անգամ ցավն է հայ,
ՈՒ հավերժ մի անուն
Դու ես իմ սրտում Հայաստան աշխարհ...
Քո կանչով հաղթական իմ հող,
Շուրթերին շարական, աղոթք
Սերունդներ` խաչերով զինված,
Հաղթեցին դարերին անպարտ:
(ԿՐԿՆԵՐԳ)
Քեզ ինչպես ես կոչեմ հայրենիք իմ հայ,
Հայ քարեր, հայ խաչեր, անգամ ցավն է հայ,
ՈՒ հավերժ մի անուն
Դու ես իմ սրտում Հայաստան աշխարհ...
Մանկութան հուշեր, երգեր, ջրերի կարկաչ,
Դաշտերում քամի ու խոտ, ալ կարմիր կակաչ...
Այս հողում եմ ես ծնունդ առել, այս հողում եք ինձ անուն տվել
Իմ հարազատ սուրբ մայր և իմ հարազատ սուրբ հայր:
Գտեք նաև այլ երգերի բառեր www.molorak.do.am-ում
(ԿՐԿՆԵՐԳ)
Քեզ ինչպես ես կոչեմ հայրենիք իմ հայ,
Հայ քարեր, հայ խաչեր, անգամ ցավն է հայ,
ՈՒ հավերժ մի անուն
Դու ես իմ սրտում Հայաստան աշխարհ...
Դու ես իմ սրտում...
Հայաստան աշխարհ...
https://yadi.sk/d/jwozrHsMZFQSk
Հայաստան աշխարհ
Այս տեսարանը կարող եք տեսնել Մեղրիում, Շվանիձոր գյուղի ( եթե դեպի հարավ նայեք, կամ Հայաստան-Իրան սահմանի կողմ ) աջ լեռան գագաթից։ Նկարում գետը Արաքսն է։Ղևոնդ Օհանյան

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...