Մուշ – Երգ ու պար
http://www.houshamadyan.org/…/…/Msho_sarer_mshoush_e_102.mp3
(Աղբիւր՝ Երևանի Կոմիտասի անուան պետական կոնսերվատորիայի հայ երաժշտական ֆոլկլորագիտութեան ամբիոնի ձայնադարան - արխիւ)
Մշոյ սարեր մշուշ է 
Երգասաց՝ Մկրտիչ Սարգսեան
Վերծանեց՝ Խաչատուր Մարտիրոսեան
Մշոյ սարեր մշուշ է,
Ծաղկեր է գարուն, լցուեր է առուն,
Խորոտիկ, հա՜յ, խորոտիկ,
Ուր հողն ու ջուրն անուշ է․
Իջեր է շաղիկ, բացուեր է ծաղիկ,
Խորոտիկ, հա՜յ, խորոտիկ։
Կուրաւու բարձր տեղ է,
Էրթանք մըր արտեր, պատմիմ զիմ դարդեր,
Խորոտիկ, հա՜յ, խորոտիկ,
Ուր ջուր հիւընդին դեղ է․
Աւեր ին տներ, անբուն ին հաւքեր,
Խորոտիկ, հա՜յ, խորոտիկ։
Ուստէ կիգաս։ - Խասգեղու։
Բացուեր է ծաղիկ, դարձեր է տաղիկ,
Խորոտիկ, հա՜յ, խորոտիկ,
Կը շորորաս քանց մեղու,
Կանանչ ին արտեր, կանանչ ին դարդեր,
Խորոտիկ, հա՜յ, խորոտիկ։
Առաքելոց ուխտաւոր,
Կանանչ ին չոլեր, կանանչ ին սոլեր,
Խորոտիկ, հա՜յ, խորոտիկ,
Սուրբ Կարապետ իմ քաւոր,
Էրթանք մըր չոլեր, նըխշիմ զքու սոլեր,
Խորոտիկ, հա՜յ, խորոտիկ։
Աղբյուր՝houshamadyan.org/arm

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...