Հայոց ծեսով օծված վերջին թագավորը
Հայոց ավանդական արարողակարգով վերջին թագավորական օծումը տեղի է ունեցել Աղթամարում, Կիլիկիայի Հայոց թագավորության անկումից ուղիղ 90 տարի անց՝
Աղթամարի Ստեփանոս Դ կաթողիկոսը օծում է Սմբատ Արծրունուն
Հայոց ավանդական ծիսակարգով վերջին օծումը տեղի է ունեցել 1465 թվականին։ Զաքարիա Գ Աղթամարեցի կաթողիկոսը Արծրունյաց տոհմի շառավիղ հանդիսացող ներկայացուցիչ Սմբատին օծում է Հայոց թագավոր։ Քանի որ Սմբատը տիրույթներ չուներ,իրական թագավորական իշխանություն չունենալով, իսպառ անտեսվել է ու փաստացի չէր կարող իշխել։ Գործը նախաձեռնողներն, իհարկե, այնքան միամիտ չէին, որ կարծեին թե հնարավոր է մահմեդական աշխարհակալ տերությունների «կենտրոնում» իրական քրիստոնեական իշխանություն հռչակել, սակայն ուսումնասիրողների կարծիքով այն պետականազուրկ հայության ընկճված ոգին բարձրացնելուն կոչված մի ուշագրավ ձեռնարկ էր, հայերի մեջ պետականության շունչ ստեղծելուն ու բարձրացնելուն միտված քայլ էր, որով պիտի արթուն պահվեր հայոց պետականության գաղափարը ու այն վերականգնելու միտքը։
«Եւ յայնժամ օծեցին զպարոն Սմբատ՝ թագաւոր, ըստ նախնեաց իւրոց Գագկայ, զի ի վաղուց անտի ազգս Հայոց չէր տեսեալ թագաւոր»։
- Աղթամարի Ստեփանոս Դ կաթողիկոսի «Մաշտոց»-ի հիշատակարան
Նկարում Աղթամարի Ստեփանոս Դ կաթողիկոսը օծում է Սմբատ Արծրունուն
Աղբյուր՝Վիքիպեդիա

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...