Հայոց միապետի թագադրությունը
Թագադրում—-արարողություն և կարգ, որով երկրի գահաժառանգին բարձրացնում էին թագավորական գահին։
Թագադրման կարգը Կիլիկյան Հայաստանում
Կիլիկյան Հայաստանում թագադրման ծեսի մասին հասել են առավել շատ վկայություններ։ 1186 թվականին Ներսես Լամբրոնացին Լևոն Բ Ռուբինյան իշխանի՝ թագավոր օծվելուն նախընթաց գրում է մի ծես, որը միաձուլում էր հայոց և լատինական ծեսերը։ Ըստ Սսի Մաշտոցի թագադրման արարողությունը բաժանվում էր երկու խոշոր մասերի։ Առաջին մասում ապագա միապետին ամբողջ արքայական ճոխությամբ և թափորի ուղեկցությամբ բերում էին եկեղեցի, որտեղ նա երդվում է օրենսդրության վրա և ապա բարձրացնում էին խորան և օծյալին ներկայացնում ժողովրդին ասելով. «Աստուածային և երկնաւոր շնորհն հեղեալ աստանօր առ (այս անուն) կոչէ յաթոռ թագաւորութեան տանս Թորգոմայ և զարմիս Հայկայ. օծանիլ ըստ նմանութեան Տրդատայ,Կոստանդիանոսի և Թեոդոսի .ըստ ընտրութեան սրբոյ եկեղեցւոյ և ամենայն ժողովրդեանն.Արժանի է։» Սրանից հետո գալիս էր բուն օծման կարգը։ Կաթողիկոսը մյուռոնով օծում էր թագավորի երկու ձեռքերը, կուրծքը՝ սրտի մասը և ճակատը։ Ըստ Առաքելական եկեղեցու վարդապետության՝ թագավորը օծումով ստանում էր Սուրբ Հոգու հատուկ շնորհը, որվ նա դառնում էր Աստծո օծյալ և ժողովրդի մարմնական հոգսերի հովվապետ, ինչպես ասվում է օծման աղոթքում. «Օծանեմ զձեռս քո սուրբ իւուս, որով օծան թագաւորք և մարգարէք, որով օծ Սամուէլ զԴաւիթ թագաւոր... » Արքայի օծումը կատարվում էր, վկայակոչելով Հին Կտակարանում Աստծո տված հրամանը, համաձայն որի Սամուել մարգարեն օծեց Սավողին։ Օծմանը հաջորդում է զգեստների տվչությունը։ Թագավորին իջեցնում են, բերում եկեղեցու կենտրոն ու հաջորդականությամբ տալիս թիկնոց, մատանի, լանջապանակ, թուր։ Ապա հանձնում են գայիսոնը և գունդը(խնձոր), որոնք կարգի համաձայն իշխանության նշաններ են։ Նաև ունեն մարմնավոր կապման և արձակման խորհուրդը, որով արքայի դատաստան անելու իրավունքն են խորհրդանշում։
Լևոն Բ—Կիլիկիայի Հայկական Թագավորության Թագավոր
Կիլիկյան Հայաստանը Լևոն Բ Մեծագործի օրոք։
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Комментарии
Отправить комментарий