✺ ԽՈՐԻՆ ԽՈՆԱՐՀՈՒՄ,ՀԱՎԵՐԺ ՀԻՇԱՏԱԿ...
ԱՊՐԻԼ 24, ԼՌՈՒԹՅԱՆ ՐՈՊԵ...ԼՌՈՒՄ Է ԵՎ ԱՅՍ ԱՇԽԱՐՀԸ ՔԱՐԵ: ԿԱՐԾԵՍ ՈՉԻՆՉ ՉԻ ԵՂԵԼ,ԿԱՐԾԵՍ ՄԵԿ ԵՎ ԿԵՍ ՄԻԼԻՈՆ ԺՈՂՈՎՈՒՐԴ ՉԵՆ ԽԱՉԵՐԻՑ ԿԱԽԱՂԱՆԵԼ...ԼՈՒՌ ԵՆ, ՄԵՌԱԾ Է ԽԻՂՃԸ, ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է ՊՂԾՎԱԾ: ԼՌՈՒՄ ԵՆ ՔԱՆԶԻ ՄԵԿ ՈՒ ԿԵՍ ՄԻԼԻՈՆ ԳԱՆԳԵ ԲԼՈՒՐՆԵՐԻՑ ԱՎԵԼԻ ԹԱՆԿ ԵՆ ԳԱԶԻ ՈՒ ՆԱՎԹԻ ԳԱՐՇԱՀՈՏ ՍԵՓԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԸ ,ՇԱՀԸ,ԻՐԵՆՑ ՏԱՔՈՒԿ ԱԹՈՌԸ,ԼԱՅՆ ԲԱՑԱԾ ԳՐՊԱՆԸ, ԹՈՒՐՔ ՄԱՐԴԱՍՊԱՆԻՆ ԾԱԽՎԱԾ ՍԵՎ ՀՈԳԻՆԵՐԸ:ՉԱԿԵՐՏԱՎՈՐՎԱԾ ԱՅԴ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ, ՉԵՆ ԷԼ ԳԻՏԱԿՑՈՒՄ ԻՐԵՆՑ ՎԱՂՎԱ ՕՐԸ , ՈՐ ՊԻՏԻ ԿԱՆԳՆԵՆ ԱՄԵՆԱՄԵԾՆ ԱՍՏԾՈ ԴԱՏԱԿԱՆ ԱՏՅԱՆԻ ԱՌՋԵՎ ԵՎ ԱՅՆ ԺԱՄ ԻՐՈՔ ՊԻՏ ՊԱՊԱՆՁՎԵ՛Ն...«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...
Եկեղեցին Հայկական Եկեղեցին Հայկական, ծննդավայրն է հոգւոյս, Ինչպես քարայր մ’ընդարձակ, պարզ ու խորհուրդ, մութ ու լոյս, Իր գաւիթովն հիւրընկալ, իր լայն բեմով, ու հեռուն, Կանգնած իր լուռ խորհանով, որ կարծես նաւ մ’է ծըփուն… Եկեղեցին Հայկական, ես աչքըս գոց կը տեսնեմ, Ու կը շնչեմ, կը լսեմ՝ իր Յիսուսով մանկադէմ, Իր սեղանէն մխացող, գուլայ – գուլայ խունկերով, Եւ իր պատերը ցնցող աղօթքներով ալեխռով… Եկեղեցին Հայկական բարձըր բե՛րդն է հաւատքին Իմ պապերուս` որ հողէն զայն քար առ ար հանեցին Եւ երկինքէն իջուցին զայն ցօղ առ ցօղ , ամպ առ ամպ Ու թաղուեցան անոր մէջ հանդարտութեամբ, հեզութեամբ… Եկեղեցին Հայկական մեծ վարագոյր մ’ը բանուած, Որուն ետեւ, սըկիհին մէջ, կ’իջնէ ի՛նքը Աստուած, Որուն առջեւ՝ գլխահարկ կու գայ իմ ազգըս ամբողջ Հաղորուիլ անցեալին հաց ու գինւով կենսառողջ: Եկեղեցին Հայկական՝ ծովուն դիմաց ալեկոծ Նաւահանգիստ մ’է խաղաղ, ցուրտ գիշերին՝ հուր ու բոց, Ու տռփակէզ ցերեկին անտառ մըն է ստուերոտ՝ Ուր շուշաններ կը ծաղկին Շարականի գետին մօտ: Եկեղեցին Հայկական մէն մի քարին տակ գետնի Դէպի երկինք բարձրացող գաղտ...
Комментарии
Отправить комментарий