Իրանի առաջին ԿԻՆ ճարտարապետը ՀԱՅՈՒՀԻ է. Գիտե՞ք թե նա ում ԴՈՒՍՏՐՆ է եղել

Վիկտորյա (Վիկտորիա) Օհանջանյան, իրանահայ ճարտարապետ։ Իրանի առաջին կին ճարտարապետը։ Ինժեներ Ավետիս Օհանջանյանի դուստրը։ Վիկտորյա Օհանջանյանը ծնվել է Թավրիզում։ Տարրական և միջնակարգ կրթությունը ստացել է ծննդավայրում։ Ավարտել է Թեհրանի համալսարանի գեղարվեստի ֆակուլտետը։ 1964-1977 թվականներին աշխատել է Իրանի քաղաքաշինության նախարարությունում։
Զբաղեցրել է տարբեր պաշտոններ, գործուղվել, տարբեր վայրեր։ Ֆրանսիայում ուսումնասիրել է արդյունաբերական շենքերի կառուցման ժամանակակից մեթոդները։ Հետագայում ճարտարապետական գործունեությունը շարունակել է Թեհրանի իր անձնական գրասենյակում և ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում: Իրանի առաջին ճարտարապետն է, ով աշխատել է Բնակարանի և քաղաքաշինության նախարարությունում։
1972 թվականին արժանացել է «Աբադանի» (Վերակառուցում) կրծքանշանի։ 1999 թվականին Իրանի ճարտարապետների ընկերության կողմից ընտրվել է որպես իրանի վաստակավոր ճարտարապետներից մեկը:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...