Ծաղկազարդ.․․․Բարի ԾԱՂԿԱԶԱՐԴ
Ուշագրավ էր Ծաղկազարդի ճյուղերն օրհնելու արարողությունը մոաալեռցիների շրջանում: Ավետարանն ընթերցելիս, երբ քահանան անդրադառնում էր Ձիթենյաց լեռից Քրիստոսի համբարձման իրադարձությանը, ներկաները, մասնավորապես աղջիկները, վերցնելով դրանք, տանում էին տուն ու կախում
հայելիների շուրջ: Հավատում էին, որ դրանով օրհնված ոստերի զորությունը կկրկնապատկվի:
Բազմազան էին սրբազան ճյուղերի հետ կապված հավատալիքները: Մարդիկ հավատում էին այդ ճյուղի հմայական ուժին: Այդ իսկ պատճառով դրանք պահվում էին յուղի կճուճներում, որպեսզի յուղն անպակաս լինի, դնում էին թուխսերի տակ` շատ ճտեր ունենալու հավատով: Նույն նպատակով, Նոր Նախիջևանում հավերին ու ճտերին
անցկացնում էին ուռենու օրհնված ճյուղերից պատրաստված օղակների միջով: Սրբազան ոստը դնում էին հացի շտեմարաններում, որ
հացն առատ լինի, այդ ճյուղերով հորերն էին շինում և պահում, որպեսզի ցորենի հորեր շատ ունենան: Նմանատիպ ակնկալիքով, ճյուղերը
դնում էին նաև խնոցիների մեջ: Վարանդայում կանայք այդ ճյուղերից պահում էին, որպեսզի խնոցի հարելիս դրա անցքից (պոնքից) մտցնեն ստուգելու կարագը եղե՞լ է, թե` ոչ: Ի դեպ, այդ ճյուղը կոչվում էր «խնցտեսի»:
Աղբյուրը` Մկրտչյան Ս., «Տոներ»
Комментарии
Отправить комментарий