«Գոգնոցն ու գոտին հայ ժողովրդական տարազի բաղկացուցիչներից են, ընդ որում, եթե գոտին բնորոշ է երկու սեռի տարազին, ապա գոգնոցը հատուկ է միայն կանանց տարազային համալիրին։ Գոգնոցի գործածությունը կապվում է աղջիկների տարիքային հասունացման որոշակի փուլի, այն է՝ հարսնության հետ, որը, ինչպես ազգագրագետ Վ․ Բդոյանն է նշում, զանազան պատճառներով կարող է տեղի ունենալ 8-12 տարեկանից։ Գ․ Մասլովնան նշում է, որ սլավոնացի աղջիկներն էլ սովորաբար մինչև 15 տարեկանը մի շապիկով էին շրջում, իսկ 15 տարեկանից սկսած՝ գոգնոցով, որից հետո հարսնացու էին համարվում:

«Գոգնոց» բառը ծագել է «գոգ» արմատից, որը ներառում է «ծոց, գիրկ, խորշ» հասկացությունները։ «Ընդ» նախածանցով «ընդգրկել» բառը նշանակում է «ամփոփել, պարունակել», որտեղից էլ՝ «գոգդ լիքը լինի» օրհնանքը, որը շատ զավակներ ունենալու մաղթանք է։
Աղբյուր՝ ՀԱԲ, հտ. 22
Նկարը` համացանցից

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...