Ավագ հինգշաբթի օրը բոլորը պիտի նոր դուրս եկած կանաչեղեն ուտեին՝ հում կամ տապակած: Մարաշի հայերն էլ այս հինգշաբթիի համար հատուկ ուտեստ ունեին՝ «աղամաղ», որ նշանակում է «աղի-մաղի»: Դա սմբուկի գլխիկի կանաչ կեղևն է, որը չորացնում ու պահում էին այսօրվա համար: Այն խաշում էին, մանրացնում, վրան սոխ, աղ, պղպեղ ավելացնում և ուտում:
Ավագ հինգշաբթին նաև Զատկի ձվեր ներկելու օրն էր, սակայն ներկում էին առայժմ սահմանափակ թվով՝ ընտանիքի անդամների թվին հավասար կամ 7 հատ։ Դրանցով պիտի «թաթախվեին»՝ Պասը բացեին, իսկ բուն Զատկի համար նախատեսվող մեծ քանակությամբ ձվերը պիտի ներկվեին-եփվեին շաբաթ օրը: Ներկում էին միայն կարմիր գույնով:
Աղբյուրը` Խառատյան-Առաքելյան Հ., «Հայ ժողովրդական տոները»
Комментарии
Отправить комментарий