Ով Լույս ,ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ...Բ Ա Ր Ե Վ... ```````````````````````````````````````````````````````````````` --Բա'րև,- Մեկ հատիկ այս բառն եմ ասում` Կնքված անձնագիր ցույց տալու նման, Կենսագրություն պատմելու նման, Կամ հարցաթերթիկ լրացնելու պես: -Բարև,- Քե'զ Ու Ձե'զ, Ծանոթ-անծանոթ իմ սիրելիներ: Թո'ղ անկարելին դառնա կարելի Աշխարհո'ւմ համայն, Ամենքի'ս համար, Դառնա կարելի վաղն ու հենց հիմա, Դառնա կարելի մեկ բառով` -Բարև... *************************** Պարույր Սևակ