ԽՈՍՔԻ ՓՈԽԱՐԵՆ


Մի աղջկա երազում Աստվածն է երևում ու ասում.
-Կուզե՞ս ես քեզ կյանքդ ցույց տամ:
-Իհարկե’, ուզում եմ:
Ու այդ ժամանակ Աստված նրան վեր է բարձրացնում,որ նա տեսնի իր կյանքը. աղջնակը զույգ ոտնահետքեր է տեսնում իրար կողքի քայլող…
-Իսկ ո՞վ է ինձ հետ,- հարցնում է նա:
-Ես եմ, ես ուղեկցում եմ քեզ քո կյանքի ընթացքում,_ պատասխանում է Աստված:
-Բայց ինչու՞ է որոշ տեղերում միայն մեկ մարդու ոտնահետք:
-Քո կյանքի դժվար պահերն են դրանք եղել…
-Եվ ի՞նչ…դու ինձ մենա՞կ ես թողել…բայց ինչպե՞ս կարող էիր:
-Ո’չ, դրանք ԻՄ ոտնահետքերն են. այդ պահերին ես քեզ ձեռքերիս վրա եմ պահել,- ասաց Աստված

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...