Ով կարող է կոչվել գեղեցիկ…
-Պարույր Սևակը…

Պրոֆ. Ասմուսը` հարուստ գիտելիքների տեր և հմայիչ մի մարդ, Գորկու անվան ինստիտուտում էսթետիկա էր դասախոսում մեզ: Այն դասախոսներից էր, որի դասախոսություններին անխտիր ներկայանում էին բոլոր ուսանողները:

Դասախոսության թեման գեղեցիկի բարոյական ու փիլիսոփայական չափանիշներն էին: Խոսում էր, ինչպես միշտ, հանգիստ, համոզիչ, ասածները հիմնավորում Չերնիշևսկուց, Հեգելից արած մեջբերումներով: Դասախոսության ընթացքում հարց տվեց` այսպես ուրեմն, ինչ բան է գեղեցկությունը, ով կարող է կոչվել գեղեցիկ…

-Պարույր Սևակը…- հանկարծ պոռթկաց մեկը:

Նույնք անանսպասելի պոռթկաց ծիծաղը: Ծիծաղեցինք բոլորս, մեզհետ էլ ինքը` Պարույրը: Իսկ լեհուհին, որ ինքնաբերաբար պատասխանելէր հարցին, չէր ուզում կանգ առնել:

_Ո¯չ, ո¯չ, Վալերի Ֆերդինանտովիչ, թույլ տվեք,- ոտքի կանգնեց մերլեհ դասընկերուհին: Եվ թույլտվություն ստանալով պրոֆեսորից, §գեղեցիկի բարոյական ու փիլիսոփայական բոլոր չափանիշներով¦ նա ապացուցեց, թե ինչու է ՊարույրՍևակը գեղեցիկ…

-Ամեն անգամ, երբ լուսմ եմ Պարույրի խորիմաստ ու սրամիտ խոսքն, կարդում եմ նրա բանաստեղծությունները, տեսնում նրա կիրթ ու վայելուչ շարժումները, մոռանում եմ նրա հաստ շրթունքները, պլված քիթը և նախանձով մտածում եմ` Աստված իմ ինչ գեղեցիկ մարդ է Պարույր Սևակը, երանի ես էլ նրա նման լինեի…

Երևի, դեռ երկարեր մեր լեհ դասընկերուհու խոսքը, եթե չհնչեր ընդմիջման զանգը:

Վարդգես Բաբայան, բանաստեղծ

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...