Աղոթքը յուրաքանչյուր հոգուն Երկնայինի կողմից շնորհված երկնային պարգև է:
Նշանակություն չունի մեր իրավիճակը` խոնարհ ենք թե գոռոզ, աղքատ ենք թե հարուստ, ազատ ենք թե գերված, ուսյալ ենք թե տգետ, սիրված ենք թե լքված, մենք կարող ենք դիմել Նրան՝երկնային Հորը:

ԱՂՕԹՔ Ս. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻԷՆ
Կ՛աղաչեմ քեզի, անփոփոխելի՛ Տէր, ամենազօր եւ հզօ՜ր Հոգի, քու քաղցր ցօղդ ղրկէ, եւ իմ հոգիիս, ազատ կամքիս եւ զգայարանքներուս մէջ ներգործէ բազմապարգեւ ողորմութեանդ ամենալից շնորհքները: Հերկէ՛ մարմնեղէն կարծրացեալ սրտիս բանական անդաստանը, որպէսզի ի վիճակի ըլլամ հոգեւոր սերմիդ արգասիքը ընդունելու:
Երկարէ՛ քու ամենամերձ աջդ իմ վրաս, եւ զօրացո՛ւր զիս քու շընորհքովդ, Գթա՛ծ: Փարատէ՛ մտքէս մոռացկոտութեան մութ մշուշը, եւ անոր հետ բժշկէ՛ մեղքերուս խաւարը, որպէսզի իմաստութեան ուշ դնելով՝ երկրաւոր կենցաղէն վեր բարձրանամ: Քու աստուածային գիտութեանդ անստուեր եւ հրաշալի լոյսը վերստի՛ն ծագէ իմ մէջս, Հզօ՛ր. որպէսզի արժանի ըլլամ կատարելու եւ ուսուցանելու, բարի օրինակ դառնալով աստուածասէր լսողներուն:
Ամէն ձեւով եւ միշտ փա՜ռք Քեզի՝ ամենակալ Հօրը եւ միածին ու բարերար Որդիին հետ միասին, այժմ եւ անվախճան յաւիտեաններուն: Ամէն:
ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ,
Բան ԼԴ.2

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...