Մարդու մեջ որքան բարություն, այնքան էլ լույս կա. ✨

Մարդու մեջ որքան բարություն, այնքան էլ լույս կա. ✨
Համեստ, նուրբ և կանացի աղջիկը նման է անուշաբույր ծաղկի, քանի որ համեստությունը և նրբությունն են աղջկան դարձնում գեղեցիկ, բարի աչքերն ու անկեղծ ժպիտը առանձնացնում մնացած մարդկանցից:
ՀԱՅՐԵՆԱԾԱՂԻԿԸ
Ասում են, մի հայ աղջիկ, գաղթելիս,
Հայաստանից մի ծաղիկ է տարել,
Ջրել արցունքով՝ ամեն լացելիս
Եվ վերադարձի հույսով փայփայել,
Ամեն մի ծաղիկ, մայր հողում ծլած,
Ձգտում է դեպի երկինք ու արև.
Իսկ նա, ուր լիներ, գլուխը ծռած,
Նայել է դեպի երկիրն իր քարե.
Եվ ուղղել է իր գլուխը տրտում,
Միայն հայրենի հողում քարքարոտ...
Այդ ծաղիկը կա ամենքի սրտում
Եվ կոչվում է նա... հայրենի կարոտ:
Գևորգ Էմին
Նկարի հեղինակ` Գևորգ Մարտիրոսյան

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...