«Ամենաբարձր բանը աստվածանալն է՝ բարձրանալ, խորանալ, ներշնչվել խոհերով ու զգացմունքներով եւ ստեղծագործել։ Ի՜նչ շատ բան է մեզ տրված ու ինչքան քիչ բան ենք անում․ էս բոլորը խելքի հարց է, ճաշակի, հասկացողության․․․ Սայթաքելն էլ է մարդու համար, բայց արի ու տես՝ նրանք, որ մտքով ու լեզվով անդադար սայթաքում են, հենց նրանք են իրանց ազգի տեր ու պաշտպան կարծում։ Ներսից ազգն ուտում ու քայքայում են, նստում իրանց հանդուժող հասարակության գլխին եւ խոսում ամենաբարձր բաների մասին։ Էսպես ենք կորցրել էն լավագույնը, որ պարտավոր էինք աչքի լույսի պես պահպանել»։
***
Քուն թե արթուն` օրիս շատը երազ եղավ, անցկացավ,
Երազն էլ, նուրբ ու խուսափուկ, վըռազ եղավ, անցկացավ.
Վըռազ անցան երազ, մուրազ, ու չհասա ոչ մեկին,
Կյանքըս թեթև տանուլ տված գըրազ եղավ, անցկացավ։
1919, Դեկտեմբերի 6
***
Ո՞ր աշխարքում ունեմ շատ բան, միտք եմ անում` է՞ս, թե էն.
Մեջտեղ կանգնած միտք եմ անում, չեմ իմանում` է՞ս, թե էն.
Աստված ինքն էլ, տարակուսած, չի հասկանում ինչ անի.
Տանի՜, թողնի՜,- ո՞րն է բարին, ո՞ր սահմանում` է՞ս, թե էն։
1919, Դեկտեմբերի 8
***
Մեր կյանքը-կարճ մի վերելք, Անցնել հանգիստ ամեն
տանջանք ու վայելք, Ապրել անբախտ, անցնել անհաղթ
- հոգիանալու նորեն, Նյութից զատված, անմահացած
- վերադառնալ դեպ իրեն։
1919

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...