Զորավար Անդրանիկի «Մարտական հրահանգները»
«Եթե կուզես խումբը չի վտանգել, պետք է սարի գագաթը մնաս…Եթե սարի գագաթը ըլլաս, չորս կողմդ թե՛ աչքով եւ թե՛ դիտակով կտեսնես, հանկարծակիի չես գար, իսկ եթե հովիտի մեջ պաշարվիս թշնամիներով –բոլորդ ալ կկոտորվիք, առանց մեկ թշնամիի քիթ արյունելու…ավելի լավ է միշտ բարձր տեղեր մնալ»:
«Ուր որ ալ ըլլաք, գիշերը կրակ չի վառեք, մանավանդ սարերու գագաթը…երբ արեւը ծագեցավ, եւ կրակի պետք ունիք, չոր փայտով կրակ ըրեք, որպեսզի ծուխը չերեւա»:
«Կիրճերն անցնելու ատեն. Խումբը առհասարակ կիրճը պետք չի մտցնել՝ երբ երկու կողմի սարերը շատ անառիկ և բարձր են: Իսկ եթե հարկ կա անպատճառ կիրճն անցնելու, այն ատեն չորս կողմը վեց տղա՝ լեցուցած հրացանները ձեռքերին, թող արագորեն կիրճին մեջեն անցնին մյուս կողմը:
Երբ տեսնեք, որ ոչինչ չի պատահեցավ և նկատեցիք, որ անցած են, խումբը ցրված կազմով անցնելու է կիրճեն: Եթե աչքի առաջ ունիս որ, օրինակ, դավադրություն մը եղած է, և թշնամին դիրք բռնած՝ առաջքդ կսպասե, առջևեն միշտ ղրկե երկու կամ երեք զինվոր, որոնք շատ լավ ծանոթ ըլլան այդ տեղերուն և միաժամանակ ճարպիկ, դուն ալ խումբին հետ 50-60 քայլ ետևեն գնա»:
Վահան Թոթովենցը սիրելի հերոսին պատվում է Հանճարեղ հերոս, Մեծ տեսանող պատվանուններով:
Հերոսի մտքերն ու հրահանգները կարելի է դիտել որպես ճակատագրական ճշմարտություններ: Նա այն միակ մարդն էր, որ չխաբվեց թուրքի խոստումներով, օսմանյան սահմանադրությամբ եւ կանխատեսելով արյունոտ ապագան՝ խրատում էր բոլորին. «…բոլորիս համար թուրքերը մեծ եւ խոշոր թակարդ մը լարած են եւ մեզ ամենքս ալ մեջը պիտի ձգեն»

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...