Сообщения

Изображение
Всё самое дорогое в жизни — рядом. Главное вовремя понять, что это — самое дорогое.
Изображение
Գարեգին Նժդեհը` ՀԱՅՐԵՆԻՔ Նա ծնվեց մարդու առաջին մտածումի հետ` թե սուրբ է հայրենի հողը:  Նա ստեղծվեց ան օրը, երբ մարդն առաջին անգամ` լինելով գիտակցորեն և ժպտադեմ, մեռավ հայրենի հողի համար: Հայրենիք չէ սոսկ երկիրը: Դա հայրենքի է դառնում այն հոգևոր արժեքներով, որոնցով նրան օժտում է ժողովուրդը:  Երկիրը, դա հայրենիքի աշխարհագրական զրահն է, հայրենիքն այդ երկիրը մշակող ժողովրդի ոգին է, նրա մշակույթը:  Ժողովրդի հոգևոր ստեղծագործությունը` ահա հայրենիքը` իր սկիզբն առած նրա բանարվեստի,  ձեռագիր գրքերի, սուրբի, լուսակիրի, հերոսի, նրա առաջին ավանդությունների հետ: Հայաստան երկիրը հայրենիք դարձրին Մեսրոպի այբուբենը, Մամիկոնյանների ուխտը, Բագրատունիների շինարարական մեծագործությունը: Իբրև հասկացողություն, հայրենիքն ընդգրկում է ոչ միայն անցյալն ու ներկան, այլև` գալիքը: Դա ժողովրդի պատմական առաքելությունն է ըստ իր վախճանական նպատակի` զարգացող մի հավորժություն է հայրենիքը: Դա եկող ու անցնող սերունդների անմահությունն է, որն` իբրև գաղափար և գործ, ժողովուրդը դրոշում է նյութի վրա, խոսքի մե...
Изображение
Թող միշտ հարատեւի արեւի ջերմությամբ լեցուն,լուսաշող ու խաղաղ արշալույսներն ՀԱՅՐԵՆԻՔԻՍ: 🇦🇲 ️
Изображение
Աշխարհի ցավը քո մեջ,   Շրթիդ անունն աշխարհի,   Աշխարհ եկար, երբ արդեն   Փախել էր քունն աշխարհի,   Փոխվել էին խորք ու ձև,   Փոխվել էր հունն աշխարհի,   Եվ քո ոչ մի հարցումին   Նա չտվեց պատասխան,   Տուն չտվեց քո տան մեջ,   Չքանդվի տունն աշխարհի։   Դեռ շնչում ես, ու դարձյալ   Ամեն, ամեն ակնթարթ   Արձագանքում է քո մեջ   Ամեն մի կանչն աշխարհի։   Բայց ինքը քեզ չի լսում,   Սիրտ իմ, հույս էլ չունենաս,   Ինչքան կուզես հառաչիր,   Ինչքան կուզես որոտա,   Խուլ է ականջն աշխարհի։   Համո Սահյան
Изображение
Յուրաքանչյուր բացվող առավոտ թող Բարի Լույս պարգեւի Հայոց Աշխարհին 🙏 🌞
Изображение
Այս գարնանային անձրեւառատ, թախծոտ երեկոյի էջը փակում եմ սիրելի բանաստեղծի թախծախեղդ ներաշխարհի ծալքերն բացող ցավահառաչ բանաստեղծությամբ:😞 Գարնանային կենացս մեջ Գարնանային կենացս մեջ Սիրո ծաղկունք մինչ փըթթեին՝ Սիրտըս վառված սիրովն անշեջ Առաքինվույն և գեղեցկին, Մահագուշակ խորշակն անդեն Հասավ տիրեց սրտիս բոլոր, Թառամեցան ծաղկունք ամեն Ծըլած փթթած սրտիս մեջ նոր։ Այն, որ տըվավ երկրիս գարուն, Ծաղկունք, մարգերն ալ զարդ նորին Եվ մարդկային վեհ սրտերուն Ուսույց սիրել գեղն ու բարին, Ինչո՞ւ արդյոք խորշակահար Կ՚ընե ծաղկունք դեռափըթիթ, Ինչո՞ւ արդյոք Նա սիրահար Սըրտերն զեղու արտասվոք միշտ։ Ահա կիջնեմ, ո՜հ, ես այժմեն Առջևս բացված գերեզման խոր, Բայց սա տըխուր տեսարանեն Ի՜նչ կա արդյոք հաճույք մ՚Անոր։ ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐՅԱՆ
Изображение
Янетта Аршакян 7 ч  ·  Груши, персики и кувшин1928 Холст, масло. 43 × 60