Հայկական պետության մեծ հաղթանակը. արխիվային լուսանկար

Հարյուր տարի առաջ՝ 1920 թվականի օգոստոսի 10-ին արված այս բացառիկ լուսանկարում պատկերված է այն պատմական պահը, երբ Օսմանյան Թուրքիայի պաշտոնական պատվիրակությունը ստորագրում է Սեւրի պայմանագիրը:

Այդ պայմանագիրը համարվում է նորանկախ Հայաստանի Հանրապետության, որպես պետություն, միջազգային ճանաչման և սահմանների վերջնական ճշտման առումով կարևորագույն դիվանագիտական հաղթանակը: Սովետական պատմագրության մեջ Սեւրի պայմանագրի արժեքը մշտապես նսեմացվել է, քանի որ դրանից ամիսներ անց հաջորդել էր քեմալա-բոլշևիկյան դաշինքի կողմից Հայաստանի օկուպացումն ու տարածքների համատեղ անեքսիան: Այնինչ՝ Սեւրի պայմանագրով Թուրքիան, որպես պետություն, պաշտոնապես ճանաչում էր Հայաստանի անկախությունը և նրա տարածքի ընդլայնումը Արեւմտյան Հայաստանի նահանգների հաշվին. Հայաստանը ստանում էր լրացուցիչ 90 հազար քառ.կմ, իսկ ՀՀ-ի տարածքի հետ կունենար արդեն 161,330 քառ.կմ տարածք՝ Սև ծով ելքով:

Սեւրի հաշտության պայմանագիրը ստորագրվել է 1920-ի օգոստոսի 10-ին Սեւրում (Փարիզի մոտ), մի կողմից՝ Թուրքիայի սուլթանական կառավարության, և մյուս կողմից՝ 1914-18 թթ. Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Հայաստան, Չեխոսլովակիա, Սերբերի, խորվաթների և սլովենների թագավորություն (ապագա՝ Հարավսլավիա), Հեջազ (Արևմտյան Արաբիա) միջև։ Հայաստանի Հանրապետության անունից պայմանագիրը ստորագրել է պետական պատվիրակության ղեկավար Ավետիս Ահարոնյանը։

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...