Հավատ` առանց չափի

Հավատը հուսացված բաների հաստատումն է եւ չերեւացող բաների ապացույցը: Այսպես է սահմանում հավատը Պողոս առաքյալը: Բոլոր մարդիկ էլ ունեն հավատ, որովհետեւ բոլորն էլ հույս են տածում եւ հույսը դնում են նաեւ չերեւացող բաների վրա, այդ տեսանկյունից անհավատ մարդիկ պարզապես չկան:
Մարդու կյանքում Աստված ներկա է այնքանով, որքանով մարդը հավատում կամ չի հավատում Նրան, հավատը չափ չունի, բայց ունի որակ եւ բովանդակություն, որը պայմանավորված է հավատի առարկայով կամ նպատակով. Եթե հավատում ենք Աստծուն, մեզ վրաբերում ենք շնորհ եւ օրհնություն, եթե հավատում ենք Օտարին, մեզ վրա բերում ենք անեծք ու մահ: Տեր Հիսուս ասում է., Հավատու՞մ ես.ըստ քո հավատի թող լինի քեզ: Եթե ունենաք անգամ մանանեխի հատիկի չափ հավատ, լեռներ կշրջեք: Երբ մարդու Որդին գա, արդյո՞ք երկրի վրա հավատ կգտնի»: Այս ամենից հետեւում է, որ հավատը իրականում չափ չունի, որովհետեւ աննշան հավատն անգամ, այսինքն` հենց հավատալու փաստը բավական է հրաշքի ականատես լինելու համար, եւ պետք չէ Տիրոջը դիմել «ավելացրու մեր հավատը» խընդրանքով, որովհետեւ ասում է.» Եթե հավատաք, կանեք ավելին, քան թե ես եմ անում».... Նա, ով հավատում է, որ փրկված է Քրիստոսի շնորհով, փորձում է փոխել իր ներքին էությունը, դառնալ նոր մարդ, որի ողջ կյանքն ու բոլոր գործերը իր էության ուղղակի արատացոլումն ու անդրադարձը կհանդիսանան:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...