Ու տրտում էին...Եղիշե Չարենց

Ու տրտում էին քո աչքերը թաց,
Ու մթնում էին գույներն իմ հոգում,
Երբ վերջին անգամ տրտմորեն ժպտաց
Դեմքդ մշուշում մանուշակագույն...

  • Եվ քո թաց, վճիտ, ցողոտ աչքերում
    Լույսի ճաճանչներ ճախրելով անցան —
    Ու բացվեց հանկարծ միգամած[1] հեռուն՝
    Քո ջինջ աչքերում — պայծա՜ռ ծիածան...
  • Քո՛ւյր իմ, այն մեռնող արև՜ն էր — ժպտաց,
    Մի վերջին անգամ բռնկվեց միգում,
    Որ ծիածանե քո աչքերը թաց
    Ու տրտում հոգիս մանուշակագույն...

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...