ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

Ես բաց եմ ապրել ու սիրել եմ բաց,
Եվ սպիներ կան դրանից սրտիս...
Իսկ քեզ մոտ եկա արդեն տառապած
Ու սերտած սիրո խորհուրդը խրթին:

Միամի՛տ էի, ինձ տանջում էին,
Հիանամ վերքիս գեղեցիկ ցավով,
Խուսափում էին ու կանչում էին
Ու ժպտում էին մեղմ ու հանցավոր:

Ես գնում էի նրանց հետքերով,
Խենթանում էի ու հարբում էի,
Հարբելիս դառնում բարի ու ներող
Ու ներումներից տառապում էի:

...Դրսում մայրամուտն ամպեր է բարդել,
Շուտով գիշերը կիջնի հարավի...
Հասկացիր, հոգիս, հոգնած եմ արդեն
Ու քնքշության եմ միայն ծարավի...

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...