Մի սիրո պատմություն. Վահան Տերյան

Վահան Տերյանի կյանքի վերջին օրերին բանաստեղծի կողքին Անահիտն էր: Տերյանը ստեղծագործում էր, իսկ Անահիտը գրի էր առնում պոետի վերջին մտքերը:

Տերյանի կյանքի վերջին ակնթարթները հիշում է Անահիտը
Արցունքները գլոր-գլոր թափվում էին իմ աչքերից: Տեսնելով այդ` Վահանը խնդրեց լաց չլինել եւ ապա հարցրեց. «Ի՞նչ ես կարծում, ու՞մ է դժվար` նրան` ով մեռնո՞ւմ է, թե՞ մերձավորներին, որ կենդանի են մնում…»: Մարմինը բոլորովին սառեց: Ոչինչ չէր կարողանում ընդունել, դժվարությամբ էր խոսում… Չնայած այդ բոլորին` անվերջ ասում էր. «Գնանք, շուտով Մոսկվա գնանք…»:
Առավոտյան գնացի բուժակի հետեւից: Սրսկման միջոցին Վահանը խոսում էր եւ հարցրեց. «Հնարավո՞ր է, արդյոք, անվերջ ծակոցներ անել եւ կյանքը երկարացնել եւս մի շաբաթ»: Կամֆորայի սրսկումից հետո շուրջ երկու ժամ նա գիտակցում էր: Նկատելի աշխուժացավ, ասես գերբնական մի զվարթություն եկավ վրան, ու ցավերը մեղմացան: Ապա ինձ խնդրեց մոտը հանգիստ նստել, լաց չլինել ու չհեռանալ: Հանդարտ նստեցի կողքին, ինքը խաղաղ ու անդորր պառկեց: Թափառող հայացքով ինչ-որ բան էր փնտրում օդի մեջ. վերջին պահին կիսով չափ բարձրացավ եւ « Ու՞ր է իմ պորտֆելը, ես ընկնում եմ»,-ասաց ու փակեց աչքերը»:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...