Закат. Божественные, красивые цвета!! Это потрясающеКак красиво золотые лучи солнца замечательные 👏
Сообщения
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ -Եղիշե Չարենց Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր: Երկինքներ, որպես երազներ հոգու: Երկինքներ, որպես մանկական աչեր: Մենակ էի ես: Ինձ հետ էիր դու: Երբ լսում էի մրմունջը լճի Ու նայում էի թափանցիկ հեռուն - Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն: Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում Մեկը կարոտի իրիկնամուտին: Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն Խառնելով հոգիս աստղային մութին . Էն որ Հայրենիք է ու Չարենց Էն որ լռության նման ձգվում է տարածության, ժամանակի, մանկության ու քո ներսում: Էն որ հանդիպելիս սիրտդ թրթռում է հրճվանքից ու անանուն տխրությունից: Էն որ միտքդ թռչում է, գրկում ձյունոտ գագաթներն ու ջերմանում: Էն որ սրտի լարերի պես է` պրկվում է, ձգվում, բայց չի կտրվում: Էն որ անհայտության թևին թառած հուշ է` հոտ է ու համ: Էն որ հոգու թրթիռ է, սրտի թել, մտքի ճախրանք: Էն որ անհուն կարոտ է, մրմունջ ու հոգու երազ: Էն որ սուրբ անուրջ է ու աստղային մութ: Էն որ Հայրենիք է ու Չարենց:
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
ՀՈՂ Է ՀԻՄԱ-Մուշեղ Իշխան Երբ սիրավառ եւ հիացիկ կնայես դուն, գարնան շքեղ ծաղիկներուն ու ծառերուն, յիշի՛ր, որ նախ քեզնից առաջ ես եմ տեսել, եւ աչքերիս լոյսը պայծառ հող է հիմա: Աշնան հարուստ պարտէզներից ամէն անգամ, երբ կքաղես մրգեր հասուն ու մեղրահամ, յիշի՛ր, որ ես քեզնից առաջ այնտեղ եղայ, եւ շրթերիս վայելքն անհուն հող է հիմա: Երբ կգրես թեւերիդ մէջ դու հեշտագին, լուսամարմին եւ վարագեղ սիրո հոգին, յիշի՛ր, որ նախ այդ արբեցման ես տիրացայ, եւ ձեռքերիս հրայքը վառ հող է հիմա: Երբ որ շահես բազում գանձեր ու յաղթանակ, եւ ճակատիդ դնեն ոսկէ փառապսակ, յիշի՛ր, որ նախ փառքի դափնին ինձ է տրվել, եւ ճակատիս ցոլքը վճիտ հող է հիմա: Աշնան հարուստ պարտէզներից ամէն անգամ, երբ կքաղես մրգեր հասուն ու մեղրահամ, յիշի՛ր, որ ես քեզնից առաջ այնտեղ եղայ, եւ շրթերիս վայելքն անհուն հող է հիմա... եւ աչքերիս լոյսը պայծառ հող է հիմա... եւ ձեռքերիս հրայքը վառ հող է հիմա... Հող է հիմա...
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
ՀԱՍՄԻԿ-Թագուհի Հակոբյան Հայ բեմի Մեծ հայուհին....առանց շպարի գեղեցկուհին; Դերասանուհի.9 մարտ, 1879 – 23 օգոստոս, 1947 Ծնվել է Նախիջևանում: Բեմական գործունեությունը սկսել է տեղի Սաֆրազյան ամուսինների հյուրախաղային թատերախմբում` փոքրիկ տղայի դերով: 1904թ. Թիֆլիսի ժողովարանի թատերախմբում խաղացել է Քալիի, Կեկելի դերերը` Սունդուկյանի «Քանդած օջախ», «Պեպո» ներկայացումներում: 1906թ. հրավիրվել է Թիֆլիսի Հայոց դրամատիկական ընկերության թատերախումբ, որտեղ առաջին իսկ դերերից առաջնորդվել է ռեալիստական խաղաոճի սկզբունքներով: Կերտել է Շպպանիկի և Զառնիշանի դերերը` Շիրվանզադեի «Նամուս», «Չար ոգի» բեմադրություններում, որոնցով արժանացել է մեծ համբավի: Խաղացել է նաև օտար հեղինակների պիեսներում` Մադլեն` Միրբոյի «Ժան Ռուլ», Հաննա` Հալբեի «Հեղեղ», Իվոլգինա` Դոստոևսկու «Ապուշը», Կնիրտյե` Հեյերմանսի «Հույսի կործանումը», Խանումա` Ցագարելիի «Խանումա» և այլն: 1920թ. Դիլիջանում ղեկավարել է թատերախումբ: 1921թ. տեղափոխվել է Երևանի Առաջին պետթատրոն (Սունդուկյանի անվան թատրոն), որտեղ առաջին դերը եղել է Վիտտիխենը` Հա...
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Մանտրա հաջողության համար • Տու՛ր մարդկանց ավելին, քան նրանք ուզում են և արա դա սրտանց: • Անգիր սովորիր քո սիրած բանաստեղծությունը: • Մի՛ լսիր լսածդ ամեն ինչին, մի ծախսիր ունեցածդ մինչև վերջ, մի քնիր այնքան երկար, որ հոգնես կամ հոգնածություն զգաս: • Ամեն անգամ ասելով` «Ես սիրում եմ քեզ»` պատկերացրու՛ դա աչքիդ առաջ: • Ամեն անգամ ասելով` «Ներողություն»` նայի՛ր մարդու աչքերին: • Հավատա՛ սիրուն առաջին հայացքից: • Երբեք մի՛ անտեսիր քո երազները: • Սիրի՛ր ի սրտե և կրքոտ: Միգուցեև դու ցավ ապրես, բայց դա միակ ճանապարհն է լեցուն ապրելու քո կյանքը: • Քո բոլոր վեճերը հարթի՛ր մաքուր ուղիներով, առանց վիրավորելու: • Երբեք մի՛ դատիր մարդկանց ըստ նրանց հարազատների: • Խոսի՛ր դանդաղ, ընդ որում` մտածելով արագ: • Եթե քեզ ուղղում են հարց, որին դու չես ցանկանում պատասխանել, ժպտա և ասա` «Իսկ դուք ինչու եք ուզում իմանալ»: • Հիշի՛ր որ ամենանմեծ սերը և ամենամեծ ձեռքբերումները նվաճվում են առավելագույն ռիսկի գնով: • Զանգի՛ր մայրիկիդ, իսկ եթե չես կարող, մտածիր նրա մասին: