Ճապոնիայում ծաղկել են սակուրաները. գարնան սպասումով լցված լուսանկարներ Ծագող արևի երկրի գլխավոր խորհրդանիշ սակուրան առաջինն է ավետում գարնան գալստյան մասին: Ճապոնիայի հարավում սակուրան ծաղկում է արդեն փետրվարին:
Сообщения
Сообщения за февраль, 2018
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Գարու նը սկսվ ում է գարնան սպ ասում ով...... Գարնան արևն ուրիշ է…..... ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԳԼԽԱՊՏՈՒՅՏ Գարնանային պատկերներ * * * Ծաղկած ծառի վրա ծաղիկները փոքրիկ ու ճերմակ օրորոցներ են, և ճերմակ բարուրների մեջ արթնացել են երեխաները, երեսները բացել ու ժպտում են… Համրացած կանգնել ու նայում եմ` Տեր Աստված, ի՜նչ հրաշալի ես կրկնում անվերջ դու քո գարունը: * * * Ինչ-որ քչփչոց է լսվում թփերի միջից; ինչ-որ զսպված ծիծաղ: Զգույշ ետ տար թփերն ու խոտերը, զգույշ ետ տար – և չարության մեջ բռնված փոքրիկ տղայի նման աչքերը լայն բացած վախով քեզ կնայի մի փոքրիկ առու: * * * Ծաղկած ծառերի միջով, գույնզգույն չթի շորով մի աղջիկ էր վազում, մի փոքրիկ, բոբիկ աղջիկ: Ու թե ուշադիր նայես, քիչ հետո հրաշք կլինի` կտեսնես աղջիկը կանգնել է, ծառերն են վազում գույնզգույն չթի շորերով: * * * Խիտ անտառի մեջ կորած մի փոքրիկ բացատ և մի խրճիթ` թաղված խոտերի ու ծաղիկների մեջ: Ո՞վ է ապրում այստեղ, ո՞ւմն է այս տունը: Գնա դուռը թակիր և ով էլ դուրս գա, հարցրու, և նա կասի ինչ է երջանկությունը… * * * Միայնակ ծառի ճյուղ...