Մասիսի լանջին բաժակս լցնեմ,
Արաքսի ափին կենացդ խմեմ,
Աղոթքս ասեմ մեր Մայր տաճարում,
Կենա'ցդ լինի, իմ հա'յ ժողովուրդ;
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Արաքսի ափին կենացդ խմեմ,
Աղոթքս ասեմ մեր Մայր տաճարում,
Կենա'ցդ լինի, իմ հա'յ ժողովուրդ;
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Ա՜Խ, ԱՅՍ ՄԱՍԻ՛ՍԸ
Ա՜խ, այս Մասիսը...
Որից փափկո՜ւմ են սրտերը բոլոր,
Երբ ինքը... քա՛ր է.
Երբ ինքը... քա՛ր է.
Որ ջերմացնո՜ւմ է սրտերը մոլոր,
Երբ ինքը... սա՛ռն է.
Երբ ինքը... սա՛ռն է.
Որ աշխարհներից հեռավո՜ր-հեռո՜ւ,
Բոլոր հայերին այստե՜ղ է բերում,
Երբ ինքն... այստե՜ղ չէ...
Բոլոր հայերին այստե՜ղ է բերում,
Երբ ինքն... այստե՜ղ չէ...
Միաբանության քարո՜զ է կարդում
Աշխարհում ցրված հայերին անտուն,
Երբ որ... կիսվա՜ծ է.
Աշխարհում ցրված հայերին անտուն,
Երբ որ... կիսվա՜ծ է.
Որ, մե՜ծ սիրո պես,
Ոչ հեռանո՛ւմ է,
Ոչ էլ գալի՜ս է...
Ոչ հեռանո՛ւմ է,
Ոչ էլ գալի՜ս է...
Ախ, այս Մասիսը:
Комментарии
Отправить комментарий