«Պաշտպան Հայրենեաց»--Քեռի` Արշակ Գաֆաֆյան
1916 մայիս 15, Ռեւանտուզ:
«Վա՜յ, բալաներս, ես զարկուեցի»:
Ասիկա եղաւ վերջին խօսքը Դ. գունդի հրամանատար Քեռիի:
Հեռագիրը գուժեց մահը` «Քեռին ինկաւ հերոսաբար»:
Գրեթէ մեր բոլորիս համար Քեռին ծանօթ է իր երգով, որ հրաշալի եւ յուզիչ է իբրեւ խօսք եւ յօրինում:
Քեռիին Երգը
Չորրորդ գնդի հրամանատար քաջ քեռի
Ինքդ արի եւ գործերդ միշտ բարի,
Սրտաճմլիկ լուրը տարին ցաւալի,
Քաջաց քաջը հերոս Քեռի պանծալի։
Անգութ մահը քեզ մեզանից բաժանեց,
Մեր սրտերում անբուժելի վէրք բացեց,
Մի՞թէ չար գնդակը քեզի որոնեց,
Գաղաբար ու յոյսերդ իսպառ խորտակեց։
Թող լռե՛ն սոխակներ, էլ չի ճլւլան,
Սլացէ՛ք կռունկներ դէպի Հայաստան,
Լուր տարածեցէ՛ք դուք համայն հայութեան,
Հայոց պաշտպան Քեռի մտաւ գերեզման։
Դու ամէն տեղ վազում էիր օգնութեան,
Քեզ հասնում չէր ո՛չ սուր, ո՛չ թուր, ո՛չ գնդակ,
Ամէնքին անխտիր էիր դու պաշտպան,
Կոչմանդ արժանի, հերոս Քեռի ջան։
Մահդ Դաշնակցութեան մեծ ցաւ պատճառեց,
Եւ Ընկերներուդ սիրտը խռովեց,
Համարեա թէ ամբողջ Կովկասը ցնցեց,
Քեզ համար շատ մայրեր լացին ողբացին:
Կարծիքներ Քեռիի Մասին
«Այստեղ է Քեռին- պարսկական, եփրեմեան ճակատամարտների հերոսը. գլուխը քաչ ձգած, համեստօրէն կծկուած մի անկիւնում, իր մերկ ու մօնգօլեան գանկով նա նմանում է մի զառամեալ ինուալիտի… Բայց այդ կատարեալ ինուալիտը մի զմայլելի երիտասարդ է, երբ յայտնուում է իր տարերքի մէջ, երբ ցատկում է ձիու վրայ, շտկում կորացած իրանը եւ բազէի սուր, որոնող աչքերով չափում հորիզոնը:
Քեռի՜ն, Քեռի՜ն – կամաւորների խարազանը եւ նրանց պաշտամունքը: Ո՞վ չի ճաշակել նրա ահեղ մտրակի ոյժը: Մտրակն ու հրացանը իր ռազմական տակտիկի մէջ լրացում են փոխադարձաբար, ծեծում է անխնայ իր տղաներին, ծեծում է միշտ եւ ամէն տեղ, անգամ պատերազմի դաշտի վրայ, ամենաբուռն ընդհարումների միջոցին ծեծում է թուլամորթներին, որ արիանան, ծեծում է արիներին, որ չթուլանան ու չընկճուին: Ծեծելու տենդը հասնում է կատարեալ սադիզմի եւ որքան աւելի է ծեծում Քեռին, այնքան աւելի են սիրում նրան զինուորները…
Ոչինչ այնքան չէր յուզում ինձ Երեւանեան մեր ընկերական հաւաքոյթների մէջ, ինչպէս այն վայրկեանը, երբ Անդրանիկ եւ Քեռի նստում էին քովէ քով եւ ձիերը իրարու վզով փաթաթում: Հայ ժողովրդի երկու մեծ ռազմիկները՝ իրարու փարուած – կոշտ ու կոպիտ, ինչպէս ինքը այդ ժողովուրդը, անսահմանօրէն խիզախ ու անցնուրաց… մի մի ժայռեր բռնակալութեան հողմերի հանդէպ…»:
Մ.Վարանդեան
Վա՜յ բալաներս, ես խփուեցայ…
-«Յառա՜ջ, իմ բալաներս, պէտք է խորտակել, ճեղքել պաշարող շղթան: Քեռին է խօսողը, ու անոր ամէն մէկ խօսքը սրբազան պատգամ մըն է իր ճերմակ նժոյգին վրայ, ալեհեր Քեռին է որ կ՛առաջնորդէ դժոխային, անտեղիտալի գրոհը: Ու պաշարող շարքերը կը խորտակուին, կը փշրուին, ցիրուցան կ՛ըլլան՝ ինչպէս աւազի հատիկները շղթայազերծ ուրուականին առջեւ, ու պաշարուողները օղակէն՝ ազատ ու անվտանգ:
… Բայց ահա յետին գնդակ մը, անիծուած կատարի մահաշունչ կտոր մը, կը զարնէ հերոսին ճակտէն ու կամաւորներու պաշտելի հայրիկը կ՛իյնայ շանթահար՝ ինք որ այնքան անգամներ շանթահարած էր մահը՝ ու իր վերջին խօսքը, իր հուսկ մտածումը նորէն իր կորիւններուն է որ կ՛երթայ, մահուան գալարումներուն մէջ, ինչպէս կեանքի ծիծաղին:
-Վա՜յ բալաներս, ես խփուեցայ…
Դո՞ւն էիր որ խփուեցար, թէ քու բալաներդ, աննման Քեռի, ու բալաներէդ ալ վեր՝ ողջ սգաւոր հայութիւնը: Ա.Հանըմեան
**
«Ամբողջ 30 տարի, անիկա իր լայն հոգիին մէջ ապրած էր բովանդակ զուլումն ու տարտը իր դժբախտ ու սիրելի ժողովուրդին, մխացած էր անոր հնհնուքներով, արտասուած էր անոր արցունքներով, փոթորկուած էր անոր խռովքներով:
Պարզ ու անպաճուճ, ինչպէս վայել է գաղափարին, լուռ ու մռայլ՝ ինչպէս մռայլ էր հայկական ցաւոտ իրականութիւնը՝ Քեռին միակ սէր մը ճանչցած էր, հայրենիքի սէրը, միայկ կիրք մը՝ պայքարին տարփանքը, միակ իտէալ մը՝ ազատութեան իտէալը»:
**
«Ո՞վ է Քեռին:
Իր կենսագիրները, տարօրինակ ժլատութեամբ մը կը շարունակեն լռութեան մէջ պահել անոր ծնունդին, պատանեկութեան, դաստիարակութեան եւ այլն. գէթ գլխաւոր պարագաները: Անիկա նորածին աստղի մը պէս, եթէ կ՛ուզէք փառաւոր գիսաւորի մը պէս, յանկարծ կը յայտնագործուի հայկական մռայլ հորիզոնին վրայ, եւ մենք հազիւ այս օրերը տեղեկացենք թէ օրուան հերոսը Արշակ Գալ‎ֆայեան կը կոչուի, հայկական բարձրաւանդակին վրայ, Կարնոյ մէջ ծնած:
Բայց ի՞նչ կարեւորութիւն ունի անունը, ի՞նչ կաեւորութիւն ունի դաստիարակութիւնը, երբ մենք արդէն աչքի առջեւ ունինք շքեղ գործը մարդու մը՝ որ վեհափառ գետի մը նման՝ գիտցաւ ինք իր ձեռքով բանալ ճամբայ մը իրեն համար եւ մեզի համար, պողոտայ մը՝ որ պիտի յանգէր փառքի եւ երջանկութեան»:
Յ.Թ.Գայաեան
Արշակ Գաֆաֆյանի մասին 1916թ. հայկական թերթը գրում էր.
1914-15թթ. ստեղծվում են հայկական կամավորական ջոկատները և 4-րդ ջոկատի հրամանատար է դառնում Քեռին: Այդ ժամանակ նա արդեն 58 տարեկան էր: Նրա ջոկատըկռվում էր Սարիղամիշի հատվածում, որտեղ թուրքական բանակը Էնվեր փաշայի գլխավորությամբ կենտրոնացրել էր հիմնական հարվածը: Ռազմական պատմության մեջ հավերժացված է նրա նահանջը 1914թ. դեկտեմբերին: Հին ֆիդային մի խումբ քաջերի հետ մարտնչում էր թշնամու դեմ` թույլ չտալով շրջանցել հակահարձակման պատրաստվող ռուսական բանակի թևերը: Եվ Քեռին Կարս եկավ հյուծված, ծեծված, բայց ոչ պարտված:
Ահա թե ինչպիսի բնութագիր էր գրել Քեռու մասին գեներալ Նազարբեկյանը 1915թ. մայիսին. :
Քեռին զոհվել է Ռևանդուզի ճակատամարտում, 1916թ. մայիսին: Թուրքերն արևմուտքից Ռևանդուզի մոտ նետելով իրենց առավել մարտունակ դիվիզիաները` փորձում էին շրջապատել ռուսական ոչ մեծաթիվ ստորաբաժանումը և նրա հետ գործող Քեռու և Իշխանի կամավորական ջոկատները: Երեք օր ու գիշեր կատաղի մարտեր էին ընթանում: Ռուսական գլխավոր ուժերը լեռնանցքի մյուս կողմում էին և չգիտեին, թե ինչ է կատարվում առանձին ջոկատի հետ: Թուրքերն արդեն տոնում էին հաղթանակը: Ռուսներն ու հայերը որոշել էին կռվել մինչև վերջ` լավ իմանալով, որ թուրքերը գերի չեն վերցնում:
Մայիսի 15-ի գիշերը Քեռին հավաքում է իր մարտիկներին և որոշում անձամբ գլխավորել ճեղքումը: Այնինչ թուրքերն անընդհատ ուժեղացնում էին կրակը: Հենց Ռևանդուզի մոտ նրանք կիրառեցին պայթուցիկ գնդակներ, որոնք առգրավել էին անգլիացիներից` ամրոցի գրավման ժամանակ: Հապաղել չէր կարելիև Քեռին իր խումբը տարավ հարձակման:
Առանց գլխարկի, քամուց ծածանվող ալեհեր մազերով, արհամարհելով վտանգը` նա գնում էր առջևից և իր անձնական օրինակով ոգևորում բոլորին: Ճեղքումը հաջողվումէ, թուրքերը սկսում են խուճապահար փախչել, բայց մարտում զոհվում է Քեռին:
Հերոս հրամանատարին թաղում են Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատանը: Հուղարկավորությանը մասնակցում էր 30 հազար մարդ: Անդրանիկը դամբանականում ասում է.
– Եվ այս ծանր կորստի դառնությունը չպետք է մեր գիտակցության մեջ մթագնի այն գաղափարի սրբությունը, հանուն որի իր ալեհեր գլուխը դրեց Քեռին…
Միթե այսքանը կարդալուց հետո, դուք, երբևէ կմոռանաք այս հերոսին: Նա իր կյանքով փրկել է մեր կյանքը: Կխնդրեյի մեկ անգամ ևս կարդալ այս տողերը` Առանց գլխարկի, քամուց ծածանվող ալեհեր մազերով, արհամարհելով վտանգը` նա գնում էր առջևից և իր անձնական օրինակով ոգևորում բոլորին: Ճեղքումը հաջողվումէ, թուրքերը սկսում են խուճապահար փախչել, բայց մարտում զոհվում է Քեռին:http://ergir.am/qeri/ https://www.youtube.com/watch?v=uQ6phesObD8

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...