ՍԻՐԵՆՔ, ՈՐ ԼԻՆԵՆՔ ՍԻՐՎԱԾ
Բարեկամներ շնորհակալ եմ ,որ դուք իմ կյանքում այսպես,թե այնպես,իրական,թե օնլայն կաք...ինձ հետ եք... եւ այս անգամ էլ անմասն չմնացիք,փութացիք կիսել տոնական օրս,քանզի «աշխարհի չգրված օրենքով»շատ ավելի դժվար է մեկի ուրախության մասնակիցը լինել,քան տխրության:Ուստի շնորհակալ եմ, որ այդքան հարուստ՝բարությամբ, սիրով առլեցուն ներաշխարհ ունեք ու այն սիրով կիսում եք դրացու հետ...երախտագիտությամբ համեմված սերս Ձեզ:
Ասում են կինը այս տարիքում ավելի շատ է գնահատում այն, ինչ ունի, ավելի շատ է սեր տալիս, քան պահանջում, իսկ դա ամենակարեւորն է: Կարծում եմ` մարդը անընդհատ սեր պահանջելով չի կարող այդքան գեղեցիկ եւ երջանիկ լինել, որքան, երբ սեր է տալիս:Պետք է միշտ հիշել, որ այն, ինչ մեր ներսում կա, դա արտահայտվում է մեր դեմքին: Սիրարատ ժպիտը, բարի խոսքն ու աննկատ մեկնած ձեռքը մի օր բումերանգի նման հետ է գալու....
Հայրս շուտով 81 տարեկան կլինի, բայց նա շատ կենսուրախ է եւ ես հիանում եմ իրենով, մայրս եւս շատ հանգիստ ու կամեցող մարդ է, տեսակիս համար նրանց եմ պարտական: Հիմա եւս մեկ անգամ եմ ուզում ասել, որ շնորհակալ եմ ծնողներիս , որ կամ, եւ ունեմ այս կյանքը: Ուզում եմ, որ նրանք մեր կողքին լինեն ու միշտ ժպտան: Ծնողներիս առողջություն եմ մաղթում, իսկ բոլորիս համար ցանկանում եմ, որպեսզի խաղաղություն լինի, ուրախ լինենք եւ կարողանանք այս կյանքը Աստվածավայել ու Մարդավայել, բայց ուզում եմ, որ երկրային կյանքն էլ իսկապես ուրախությամբ ապրենք:
Բոլորիդ խաղաղություն, երջանկություն, առողջություն, ժպիտ ու շատ սեր եմ մաղթում:
ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ՝ԻՄ ԿՈՂՔԻՆ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ


















Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...