ՄՈՐՈՒՔ ԿԱՐՈ
Մորուք Կարո (Ավոյան Կարապետ) (1875, գ. Գելիեգուզան (Սասունի գավառ) - 1949, դեկտեմբերի 6, Համադան, Պարսկաստան), ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամ։ Կենսագրություն Սովորել է ծննդավայրի վարժարանում։ Մասնակցել է Սասունի 1891-1893 թթ. ինքնապաշտպանական կռիվներին։ Գործել է Սասունում (Աղբյուր Սերոբի, Անդրանիկի. Գևորգ Չավուշի, Ռուբենի խմբերում)։ Քաջությամբ աչքի է ընկել հատկապես Գևորգ Չավուշի՝ 1905 թ. ապրիլի 25-ի Խարս գյուղի կռվում։ 1908 թ. երիտթուրքական հեղաշրջումից հետո դարձել է փախստական։ 1912-1914 թթ. գործել է Տարոնում։ Մասնակցել է Սասունի 1915 թ. ինքնապաշտպանությանը։ 1916-ին Մուշում միացել է Փեթարա Մանուկի զինվորներին, արշավել Խութ, Մոտկան, Բռնաշեն և ազատել 8000 սասունցիների, ապա մտել մշեցիներից ու սասունցիներից կազմված ժողովրդական գնդերի մեջ, որոնք գործել են Տարոնում, Խնուսում, Մանազկերտում, Ալաշկերտում։ 1918-ին Անդրանիկի խմբի հետ անցել է Խոյ։ Մասնակցել է Զանգեզուրում մղված կռիվներին։ 1919-ից բնակվել է Ահագչի գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզի Զովասար գյուղ)։ Մասնակցել է 1921-ի Փետրվարյան ապստամբությանը, որի պարտությունից հետո անցել է Սիրիա, ապա՝ Հունաստան, Պարսկաստան։ Մահացել է Համադանում, 1949 թ. դեկտեմբերի 6-ին: Մորուք Կարոյի կյանքի ու գործունեության գեղարվեստական պատկերն արտացոլված է Աղունիկ Հեբոյանի ,,Մորուք Կարո՛՛ վիպակում /Երևան, 1998/:

Комментарии
Отправить комментарий