Հայրենի իմ բնօրրանը
Ուզում եմ մանկություն վերադառնալ, երբ միակ հերոսը հայրիկն էր, սերը միայն մայրիկի գրկում էր ամփոփվում, երկրի ամենաբարձր կետը հայրիկի ուսերն էին, հարազատ քույրս ու եղբայրս` ոխերիմ թշնամիներս, երբ միակ ցավը վերքոտ ծնկներս էին, միակ կոտրվողը` խաղալիքներս, ու ցտեսության իմաստը` մինչև վաղը...
Ապարանին հարակից այս գյուղերը ձգողական ուժով ինձ դարձյալ իրենց գիրկն են կանչում,ինչպես արդեն իսկ հուշ դարձած մանկությանս տարիներին....
Հրաշք բնության գրկում ծվարածը Լուսագյուղը՝լուսանկարի առաջին պլանում,մայրիկիս ծննդավայրն է,իսկ հեռում երեւացողը Սարալանջն է,իմ հայրենի ծննդավայրը:
Լուսանկարը լուսահոգի Զորիկ Գալստյանի:
Комментарии
Отправить комментарий