ԱՐԱՐԱՏ ԼԵՌ
Արարատ լեռը հառնում է համանուն դաշտի հարավում՝ կոնաձև զույգ գագաթներով, որոնցից մեծը կոչվում է Մասիս կամ Մեծ Մասիս, իսկ փոքրը՝ Սիս կամ Փոքր Մասիս: Այս հսկայական լեռը իր հավերժական ձյունածածկ գագաթներով կարծես մի վիթխարի հուշարձան է նախաջրհեղեղյան աշխարհի, որի փրկված մնացորդի՝ Նոյի և նրա սերունդների առաջին հանգրվանը դարձավ:Նոյյան տապանը, նստելով Արարատի գագաթին, այն դարձրեց, ինչպես ասվում է, «նոր մարդկության խանձարուր, ազգերի ու ժողովուրդների սփռման արձակարան»: Այստեղ համաշխարհային ջրհեղեղից հետո, առաջին անգամ, Նոյը սեղան պատրաստեց և զոհաբերությունարեց Աստծո համար: Այստեղ Աստված առաջին անգամ ուխտ կնքեց մարդկանց հետ, և իբրև նշան՝ երկնքում հայտնվեց ծիածանը:
Լուսանկար՝ Զավեն Սարգսյանի
Քրիստոնեություն ընդունելուց հետո հայ ժողովրդի համար Արարատի սրբազանությունը նոր երանգ ստացավ. հեթանոսական ավանդության «քաջաց ոգիները» փոխարինվեցին Նոյի սուրբ տապանի պահապան հրեշտակներով: Հայոց Տրդատ թագավորը ս. Հռիփսիմեի վկայարանը կառուցեց «սուրբ Մասիսից» բերած քարերով: Ս. Հակոբ Մծբնեցին նոյյան տապանը գտնելու և նրանից մի կտոր բերելու նպատակով փորձեց բարձրանալ Արարատի գագաթը: Սակայն լեռան գագաթին դեռ չհասած՝ Աստված սուրբ տապանից մի խաչաձև բեկոր ուղարկեց հայոց հայրապետին, որի միջոցով հետագայում նա մեծ հրաշքներ գործեց:
1698 թ., Քանաքեռ: Ս. Էջմիածնի գանձատուն
Արարատի հյուսիսարևելյան լանջին վաղ միջնադարում հիմնվել է Ս. Հակոբ վանքը, որն իրենից ոչ հեռու գտնվող հինավուրց Ակոռ գյուղի հետ կործանվել է 1840 թ. երկրաշարժից:
Комментарии
Отправить комментарий