«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»: Ժան-Լյուք Գոդար
«Ի՞նչ է իմ կյանքը: Դարդ. ահա նրա հավերժական ձևը: Իմ ողջ կյանքը շարժման մեջ է դրել նախանձը: Ես նախանձեցի գեղեցիկին ու դարձա համակրելի, ես նախանձեցի խելոքներին ու դարձա անսպասելի: Նախանձեցի տաղանդավորներին ու դարձա հանճար: Ես չունեմ պաշտոնական կոչումներ ու պարգևներ: Ես ոչ մեկն եմ: Ապրում եմ Թիֆլիսում, իմ ծեր ծնողների տանը, և երբ անձրև է գալիս, քնում եմ անձրևանոցով ու երջանիկ եմ, քանի որ դա նման է Տարկովսկու ֆիլմերին: Ուրիշների արարքներին վերաբերվեք այնպես, կարծես թե ձեզ ընդամենը մեկ օր է մնացել ապրելու. ինքներդ վարվեք այնպես, կարծես թե դուք դեռ մի դար էլ ապրելու եք»:
Երբ ինձ հարցնում են. «Ինչի՞ մասին ես երազում դու այս կյանքում», ես պատասխանում եմ. «Որ իմ տանը տաք զուգարան լինի…»: Անձրևոտ օրերին իմ զուգարանի կտուրից կաթում է՝ չնայած առաստաղին արված թիթեղյա կարկատաններին, իսկ ձմռանը սառը քամին թափանցում է տախտակե պատերի բազում անցքերից:
Իմ թիֆլիսյան բնակարանի զուգարանը բաց պատշգամբի ծայրին է: Անհարմարավետ, տախտակներով մեխված, այն երկար նիստի չի տրամադրում, երբ կարելի է երազել ինչ-որ գաղտնաթաքուն բանի մասին և անջատվել աշխարհիկ ունայնությունից, օրինակ՝ սիրված օպերաներից արիաներ երգել (պատանության տարիներին դա իմ սիրած զբաղմունքն էր): Երբ ես երգում էի, տախտակե պատերից կախված պղնձե լագաններն անդրադարձնում էին իմ «բելկանտո»-ն: Նվագակցման պես մի բան էր ստացվում:
Սերգեյ Փարաջանով

Комментарии
Отправить комментарий